Artsakhpress

Հասարակական

Արցախյան պատերազմից հետո ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերներն աջակցել են ավելի քան 17 հազար մարդու

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, մարտական գործողությունների սկզբից մինչ այժմ, աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից և շրջակայքից տեղահանված մարդկանց և Հայաստանի հյուրընկալող համայնքներին՝ աջակցելով մի շարք առաջնային կարիքները հոգալու հարցում:

Արցախյան պատերազմից հետո ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերներն աջակցել են ավելի քան 17 հազար մարդու

Արցախյան պատերազմից հետո ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերներն աջակցել են ավելի քան 17 հազար մարդու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարիԱՐՑԱԽՊՐԵՍ:  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33 հազար 330 ոչ պարենային ապրանք, հարյուրավոր տոննա պարենային օգնություն՝ 17 հազար 965 մարդու: Կարիքավոր ընտանիքներին տրամադրվել են անկողնային, հիգիենայի պարագաներ, սրբիչներ, կենցաղային իրեր, բարձեր ու ձմեռային ծածկոցներ:

Ստեղծվել է երեխաների պաշտպանության թեժ գիծ և սոցիալական ծառայության մասնագետների օգնության գիծ, որոնք տրամադրում են շուրջօրյա խորհրդատվություն երեխաների պաշտպանության դեպքերի վերաբերյալ: 940 սոցիալական ծառայության մասնագետ (սոցիալական աշխատողներ, ուսուցիչներ, դպրոցական հոգեբաններ, երիտասարդների հետ աշխատող մասնագետներ) վերապատրաստվել են և ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ՝ առաջին հոգեբանական օգնություն և հոգեկան առողջությանն  ուղղված աջակցություն: 355 երեխա, 520 դեռահաս և 394 ծնող օգտվել են հոգեկան առողջության և հոգեբանական աջակցությունից, այդ թվում՝ անհատական և խմբային միջամտությունների, արվեստի և երաժշտության միջոցով: Լեռնային Ղարաբաղից 25 դեռահաս վերապատրաստվել է որպես հասակակիցներին աջակցություն տրամադրող կամավոր՝ դեռահասներին շարունակական հոգեկան առողջություն և հոգեբանական սոցիալական աջակցություն ապահովելու համար: Առավել խոցելի դեռահասներին տրամադրվել է արվեստով զբաղվելու 100 հավաքածու:

Կրթության կարիքները հոգալու համար՝ աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 11,500 դպրոցահասակ երեխաների, ովքեր ներկայումս միջնակարգ կրթություն են ստանում Հայաստանում: Արմավիրում գտնվող Լեռնային Ղարաբաղից 100 ուսանողների համար նախաձեռնվել է հասակակիցների միջոցով սովորելու:

ՄԱԿ-ը և գործընկերները նաև աջակցել են Առողջապահության նախարարության՝ ՀՀ քաղաքացիներին և Լեռնային Ղարաբաղից ժամանածներին առողջապահական ծառայություններ մատուցելու ջանքերին: Մասնավորապես, նախարարությանը տրամադրվել է 100 թթվածնի կոնցենտրատոր և COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ  այլ պարագաներ: Բացի այդ, Միացյալ Թագավորությունից Հայաստան էր ժամանել Շտապ բուժօգնության թիմ՝ աջակցելու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search