Ինդոնեզական Sriwijaya Air ընկերության Boeing 737-500 ուղևորատար ինքնաթիռը կարող էր կործանվել ջրի հետ բախման հետևանքով, հայտնում է Straits Times թերթը՝ հղում անելով Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեին:
Ինդոնեզիայում հայտնել են Boeing-ի կործանման հավանական պատճառը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը։
«Դեռևս վերջնական եզրակացություն չկա, սակայն նախնական տվյալները ցույց են տալիս, որ ինքնաթիռը կործանվել է ջրի հետ բախման հետևանքով»,- թերթին հայտնել է կոմիտեի օդային անվտանգության հետաքննությունների բաժնի ղեկավար Նուրկախիո Ուտոմոն: