Վիքիմեդիա Հայաստանը Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ ձեռնարկում է Արեւմտահայերեն վիքիպեդիայի զարգացման ծրագիր:
Կստեղծվի Արեւմտահայերեն վիքիպեդիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ mediamax.am-ի փոխանցմամբ՝ ծրագրի նպատակն է ստեղծել եւ զարգացնել արեւմտահայերեն վիքիպեդիա՝ համախմբելով Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների ներուժը:
Մարտի 11-ին Բեյրութի «Լեւոն Շանթ» կենտրոնում տեղի կունենա հանդիպում Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանի հետ՝ նվիրված Արեւմտահայերեն վիքիպեդիայի ստեղծման եւ զարգացման ծրագրին:
2015-ից Վիքիմեդիա Հայաստանը համագործակցում է «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» հետ, նպատակ ունենալով խթանել Արեւմտահայերեն վիքիպեդիայի ստեղծումն ու զարգացումը