Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ համապարփակ ներկայացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Նախարարն իր նամակում նշել է, որ համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամի պայմաններում, տարածաշրջանում տասնամյակներ տևած զինադադարի խախտմամբ պատերազմական գործողությունները հանգեցրել են մարդկային կյանքերի մեծաթիվ կորուստների, Արցախի բնիկ ազգաբնակչության լայնածավալ էթնիկ զտումների, կանխամտածված ավերածությունների, հայկական կրոնական և մշակութային հուշարձանների պղծման ու վանդալիզմի:
ՀՀ ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին՝ նշելով, որ հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս հետո Ադրբեջանն իրականացրել է ռազմական գործողություններ Արցախի Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ: Նշվել է, որ ռազմական հարձակման ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը գերեվարել են 64 հայ զինծառայողի՝ խախտելով եռակողմ հայտարարությամբ հրադադարի պահպանման Ադրբեջանի պարտավորությունները:
Նամակում առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի ոչ լիարժեք իրականացումը, որով նախատեսվում է «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»: Շեշտվել է, որ Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է կատարել իր այս հանձնառությունը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:
Նախարար Այվազյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է նաև մշակութային ժառանգության պահպանման ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու Ադրբեջանի դժկամության վրա:

«Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը կարելի է հասնել միայն հակամարտության համապարփակ լուծմամբ, որը կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա»,- եզրափակում է ՀՀ ԱԳ նախարարը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search