Artsakhpress

Միջազգային

Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթ է հայտարարել Թրամփին

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին:

Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթ է հայտարարել Թրամփին

Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթ է հայտարարել Թրամփին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսով Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ով երկու անգամ իմպիչմենթի է ենթարկվել: Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել իմպիչմենթի հոդվածի վավերացմանը, որով նախագահ Թրամփը մեղադրվում է հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգությունների հետ կապված խռովություն հրահրելու մեջ: 232 կոնգրեսական կողմ է քվեարկել բանաձեւին: Ընդ որում, իմպիչմենթը պաշտպանել են 10 հանրապետականներ, փոխանցում է news.am-ը:
Այժմ խոսքը Սենատինն է: «Ամերիկայի ձայնը» նշում է, որ Սենատում հանրապետականների առաջնորդները քննարկում են իմպիչմենթի հարցն արդեն այս ուրբաթ՝ հունվարի 15-ին, վարույթ ընդունելու հնարավորությունը: Ավելի վաղ Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը հայտարարել էր, որ չի կարող արտահերթ աշխատանքային նիստ նշանակել առանց բոլոր 100 սենատորների համաձայնության, իսկ հաջորդ հերթական նիստը նախատեսված է միայն երեքշաբթի օրը:
Սակայն Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հիշեցրել է այն գործիքները, որոնք Մաքքոնելը կարող էր օգտագործել Սենատի նիստը շուտ գումարելու համար, եւ հորդորել է նրան անել դա՝ Ներկայացուցիչների պալատի առաջարկած իմպիչմենթի հոդվածը քննարկելու համար:
Ուրբաթ օրը Սենատը նախատեսում է, այսպես կոչված, «ձեւական» նիստ անցկացնել: Այսպիսի նիստերը սովորաբար շատ կարճ են լինում եւ օրենսդրական հարցեր դրանցում չեն լուծվում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

Search