Artsakhpress

Քաղաքական

Արցախի կարգավիճակը եղել և մնում է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը. Արա Այվազյան

Արցախի կարգավիճակը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը:

Արցախի կարգավիճակը եղել և մնում է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը. Արա Այվազյան

Արցախի կարգավիճակը եղել և մնում է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը. Արա Այվազյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, անդրադառնալով ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը:
«Ես ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին և պետք է նշեմ, որ ժամանակին Հայաստանն իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա: Նույնիսկ պատերազմի ժամանակ, Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնություն` շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ: Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, կարող եմ ավելացնել` եղել է և մնում է»,- ասաց Այվազյանը:
Արտգործնախարարը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ:
«Դա զինադադարի, պատերազմի ավարտման մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը, բայց հակամարտությունը չի կարող լինել կարգավորված, քանի որ չեն իրականացվել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես ինքնորոշման, կարգավիճակի հարցը »,- նշեց Արա Այվազյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search