Artsakhpress

Տնտեսական

Կորուստները բավական լուրջ են. Արցախի գյուղնախարարը գնահատել է ոլորտի վնասներն ու ներկայացրել վերականգնման տեսլականը

Ինչպիսի վնասներ է կրել Արցախի գյուղատնտեսությունը պատերազմի հետևանքով:

Կորուստները բավական լուրջ են. Արցախի գյուղնախարարը գնահատել է ոլորտի վնասներն ու ներկայացրել վերականգնման տեսլականը

Կորուստները բավական լուրջ են. Արցախի գյուղնախարարը գնահատել է ոլորտի վնասներն ու ներկայացրել վերականգնման տեսլականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչ խմբագրումներ  է կատարել պատերազմը՝  գյուղատնտեսության ռազմավարության մեջ. «Արմենպրես»-ի այս և այլ հարցերի պատասխանում է Արցախի Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:
- Պարոն նախարար, պատերազմի հետևանքով, համեմատաբար կրճատվել են Արցախի գյուղատնտեսական նշանակության հողատարածքները: Որքանո՞վ են կրճատվել:  Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս կգնահատեիք պատերազմի հետևանքով գյուղատնտեսության բնագավառի կրած վնասները:
-Տեղի ունեցած պատերազմը կարելի ասել աղետալի հետևանքներ է թողել Արցախի տնտեսության, մասնավորապես, գյուղատնտեսության վրա: Արցախում նախքան ռազմական գործողություններն առկա ավելի քան 130 հազար հա վարելահողերի շուրջ 75 տոկոսը մնացել է հակառակորդի վերահսկողության գոտում: 
Կորսվել են նաև պտղատու այգիների, ոռոգման ջրի պաշարների, անասնագլխաքանակի, արոտների զգալի մասը և գյուղատնտեսական տեխնիկայի, նախնական հաշվարկներով, մոտ 20 տոկոսը:
Կորուստները բավականին լուրջ են և ինքնին վկայում են դրանց՝ տնտեսության վրա բացասական ազդեցության մասին: 
Մասնավորապես, եթե նախկինում Արցախը հացահատիկային մշակբույսերի բերքի արտադրության մասով գերակատարում էր 1 բնակչի հաշվով նախանաշված շեմը՝ ստացված բերքի մի մասը արտահանելով Հայաստանի Հանրապետություն, ապա հիմա արտահանում չի նախատեսվում. առկա ամբողջ ներուժն առաջիկայում ուղղված կլինի տեղի բնակչության կարիքների ապահովմանը: 
-Ինչպիսի՞ խմբագրումներ և փոփոխություններ է մտցրել այս հանգամանքը գյուղատնտեսության ռազմավարության մեջ: Կա՞ն նոր ծրագրեր, նախագծեր կամ տեսլական: 
  
-Պատերազմի հետևանքով անհրաժեշտություն է ստեղծվել վերանայել գյուղատնտեսության ոլորտում տարվող քաղաքականությունը՝ համապատասխանեցնելով այն ներկա իրողություններին: Այսպես, Արցախում ինտենսիվ գյուղատնտեսության վարումը կլինի առաջնահերթային. կորուսյալ ռեսուրսները կլրացվեն  ջերմատնային տնտեսությունների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման և բարձրարժեք կուլտուրաների մշակության, տոհմային անասունների բուծման միջոցով:
Ներկա պահի դրությամբ, նախնական հաշվարկներով, Արցախում առկա է  մոտ 35 հազար հա վարելահող: Այդ ռեսուրսի ճիշտ ու գրագետ կառավարումը թույլ կտա մեզ ժամանակի ընթացքում լիարժեք ապահովել Արցախի ժողովրդի պարենային անվտանգությունը: 
-Ինչպիսի՞ կորուստներ է կրել այգեգործության ճյուղը: 
-Այստեղ կորուստները բավականին մեծ են: Մինչև պատերազմը Արցախում առկա 7000 հա բազմամյա տնկարկներից մեզ են մնացել շուրջ 2500 հա այգիներ, ընդ որում՝ 500 հա նորատունկ և բերքատու նռան այգիներ, 900 հա խաղողի այգիներ, 650 հա թթայգիներ, 450 հա հնդավոր, կորիզավոր, ընկուզավոր պտղատեսակների այգիներ:
Զգալի կորուստներ ունեցել ենք նաև պտղատու այգիների բերքի մասով: Ռազմական գործողություններով պայմանավորված` անցած աշնանը բերքահավաքի աշխատանքներ չեն իրականացվել պտղատու այգիներում: Հիմնական կորուստները եղել են նռան մասով, այնուհետև արևաելյան խուրմայի, խաղողի և այլ պտղատեսակների:
-Ինչպիսի՞ կորուստներ է կրել անասնապահության ճյուղը: Ինչ աշխատանքներ կան այս ոլորտում և ինչ է նախատեսվում:
-Պատերազմի հետևանքով Արցախում առկա անասնագլխաքանակը կրճատվել է ավելի քան 50 տոկոսով:  Այսպես, նախքան պատերազմը ունեինք հետևյալ ցուցանիշները. խոշոր եղջերավոր անասուններ՝ 49 600 գլուխ, մանր եղջերավոր անասուններ ՝ 64 000 գլուխ, խոզ՝ 30 000 գլուխ, թռչուններ՝ 500 000 թև:  Արդեն պատերազմից հետո անասնագլխաքանակի պատկերը հետևյալն է. ԽԵԿ՝ 18 հազ.500 գլուխ, ՄԵԿ՝ 25 հազ. 500 գլուխ, խոզ՝ 11 500 գլուխ, թռչուններ՝ 114 500 թև:
Դեկտեմբեր-հունվար ամիսներին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը Ղազախստանի Հանրապետությունից Արցախ է ներկրել, ընդհանուր առմամբ, 1050 գլուխ ցեղային ոչխար: 
Ներկրված գլխաքանակը անվճար տրամադրվել է  Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ֆերմերներին՝ առաջիկայում անասունների ապահոված ծնի 25 տոկոսի հետ վերադարձի պայմանով: Հետ վերադարձված անասնագլխաքանակը ևս անհատույց կտրամադրվի մեր ֆերմերներին: 
Անասնաբուծության զարգացման ծրագրերն ընթացիկ տարում մեծ թափ կստանան և ուղղված կլինեն անասնագլխաքանակի աճի և կենդանիների մթերատվության բարձրացման ապահովմանը:
-Ինչպիսի՞ աշխատանքներ են ընթանում ներկայում գյուղատնտեսության՝ մասնավորապես  հողագործության  բնագավառում: Որքանո՞վ հաջողվեց ավարտին հասցնել աշնանացանը և ի՞նչ է նախատեսվում գարնանացանի համար:
-Ներկայումս ընթանում են հողի՝ գարնանացանի նախապատրաստման միջոցառումներ: Մեղմ եղանակային պայմանները թույլ են տալիս որոշ տարածքներում այգիներում իրականացնել նաև պտղատու ծառերի էտի և ձևավորման աշխատանքներ:
Ինչ վերաբերում է աշնանացանին, ապա այստեղ կարևոր է ֆիքսել, որ աշնանացանի իրականացման օպտիմալ ժամկետները համընկնել են պատերազմական գործողությունների ընթացքի հետ, այդ իսկ պատճառով այդ աշխատանքների իրականացումը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի վերջ: Այսպես, այսօրվա դրությամբ Արցախում իրականացվել է շուրջ 12 հազար 600 հեկտար  աշնանացան, ընդ որում՝ 7 հազար 750 հա ցորեն, 4850 հա գարի:
Գարնանացան մշակաբույսերի մշակության խթանման նպատակով ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին առաջարկում է գարնանացան մշակաբույսերի սերմերի գների մասնակի սուբսիդավորում և ստացված բերքի մթերման դիմաց լրավճարի տրամադրում:  
Նախատեսվում է սերմի արժեքի 50-ից 70 տոկոսի սուբսիդավորում և 10-50 դրամ լրավճարի տրամադրում:
Հատկանշական է, որ սերմերի ձեռքբերումը պետք է իրականացնեն հողօգտագործողները:  
-Աջակցության ինչպիսի՞ ծրագրեր են գործում և ինչպիսի՞ք են նախատեսվում հողօգտագործողների և անասնապահության ճյուղով զբաղվողների համար:
-Հողագործության ոլորտում, բացի գարնանացանին վերաբերող սուբսիդավորման ծրագրից, նախատեսվում է աջակցություն այգիների հիմնման և ոռոգման բնագավառներում:
Այսպես, պտղաբուծության զարգացումը խթանելու նպատակով նռան, խաղողի, ընկուզենու, ազնվամորու և այլ պտղատու և հատապտղատու այգիների 1 հեկտարի հիմնադրման համար նախատեսվում է մասնակի փոխհատուցում՝ ավանդական եղանակով մշակության պարագայում 100 հազարից մինչև 1 մլն դրամի և ինտենսիվ եղանակով մշակության պարագայում 150 հազարից մինչև 2 մլն դրամի սահմաններում:
Ոռոգման ոլորտում ևս կիրականացվեն զգալի փոխհատուցումներ. մինչև 3 տարեկան բազմամյա տնկարկների, ծխախոտի, տնկարանների մշակության համար ոռոգման արդի համակարգերի տեղադրման դեպքում Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է համակարգերի արժեքի 75 տոկոսի չափով անհատույց միջոցների տրամադրում: Անձրևացման շարժական և ստացիոնար համակարգերի ձեռքբերման համար առաջարկվում է համակարգի արժեքի 50 տոկոսի չափով անհատույց աջակցություն:
Ինչպես արդեն նշել ենք, անասնաբուծության բնագավառը կլինի մեր հատուկ ուշադրության կենտրոնում: 
Ոլորտը զարգացնելու համար կկիրառվեն սուբսիդավորման ճկուն մեխանիզմներ: Մասնավորապես, խոշոր և մանր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերման դեպքում նախատեսվում է դրանց արժեքի 50 տոկոսի չափով սուբսիդավորում:  
Անասնաշենքերի էլեկտրաֆիկացման և ջրաֆիկացման ծրագրի շրջանակում՝ ծախսերի 90 տոկոսի սուբսիդավորում:
Անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման ծրագրով նախատեսվում է արժեքի 50 տոկոսի չափով փոխհատուցում կամ անտոկոս վարկի տր
ամադրում:
Անասնաշենքերի կառուցման ծրագրով կիրականացվի ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում կամ անտոկոս վարկի տրամադրում: Անասնաշենքերի վերակառուցման և վերանորոգման ծրագրով՝ ծախսերի արժեքի 30 տոկոսի չափով փոխհատուցում կամ անտոկոս վարկի տրամադրում: 
Սպանդանոցների կառուցման ծրագրով ևս նախատեսվում է ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում կամ անտոկոս վարկի տրամադրում:
Ինչպես նախորդ տարիներին, կշարունակեն գործել անասնապահության կանոնակարգման և արոտների կառավարման, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային միջոցառումների իրականացման, գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծրագրերը:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ

Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search