Ռուսական «Rossiya» ավիաուղիները հունվարի 15-ին վերսկսեց Սանկտ Պետերբուրգ - Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները:
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերություն»,- նշված է հաղորդագրության մեջ: