Artsakhpress

Հասարակական

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման վերաբերյալ քննարկումներ են եղել և կա Հանրապետության նախագահի որոշումը՝ դրանք աճուրդի դնելու վերաբերյալ :

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի  Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ առցանց  բաց զրույցի ժամանակ պատասխանելով ֆեսյբուքյան օգտատիրոջ հարցին:
«Որոշում է ընդունվել, որ հատկապես թանկարժեք ծառայողական ավտոմեքենաները՝  բաց  աճուրդի են դրվելու,  որպեսզի դրանք հնարավորինս բարձր  գնով վաճառվեն, ապա՝  գումարներն  ուղղվեն  պետական բյուջե՝ ըստ կարիքի   հանրային նպատակներով օգտագործելու համար: Թեև ես  այն պաշտոնյաների թվին եմ դասվում, որն ունի ծառայողական ավտոմեքենայի կարիք, սակայն անձամբ դիմելու եմ նախագահին, որպեսզի ինձ սպասարկող մեքենան նույնպես աճուրդի դրվի:  Անձամբ   ինձ համար մեքենան փոխադրամիջոց է , և ոչ՝  ինքնահաստատման կամ սոցիալական դիրքր ցույց տալու միջոց:  Պետական ծառայողական մեքենան պետք է կիրառվի  բացառապես ծառայողական նպատակներով: Դեռևս Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում՝  ունենալով ծառայողական մեքենա,  շատ անգամ չեմ օգտվել: Փոխարենն  օգտագործել եմ եղբորս, ընկերոջ կամ գործընկերոջ  մեքենան կամ օգտվել տաքսի ծառայությունից:   Մարդու իրավունքերի պաշտպանին հատկացված   ծառայողական մեքենան էլ,  եթե օգտագործել ենք,  ապա՝  և իմ համար,  և աշխատակազմի: Ընդհուպ՝  առաջին կարգի մասնագետն օգտվել է այդ ավտոմեքենայից: Իմ կարծիքով,  սա պետական համակարգում հանրային միջոցների հանդեպ վերաբերմունքի    ամենաճիշտ մոդելն է:   Պետական միջոցների օգտագործման վերաբերյալ մեր՝  այդ թվում պետական պաշտոնյաների մի զգալի հատվածի մոտ,  հոգեկերտվածքային մեծ խնդիր ունենք.  պետական,հանրային միջոցները՝  պատշաճ, սրտացավ վերաբերմունքի չեն արժանանում: Կարծում եմ դա գալիս է խորհրդային տարիներից,  և միգուցե ավելի վաղ ժամանակներից, քանի որ,  երկար դարեր չունենալով պետականություն՝ մեզանում ձևավորվել է վատ մտածողություն,որ պետական ունեցվածքը մերը չէ և ինչպես ուզում ենք կարող ենք վարվել»,-ասել է  ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը՝   հավելելով, որ  անձամբ՝  հարկ եղած դեպքում,    օգտվելու է  աշխատակազմում առկա  մյուս ավտոմեքենաներից, ինչը կարող են անել նաև մյուսները:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search