Artsakhpress

Ռազմական

Նախագահ Պուտինը և ես հակված ենք, որ գերիների հարցը կարգավորվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2020 թ. ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում հայկական լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է գերիների փոխանակման թեմային:

Նախագահ Պուտինը և ես հակված ենք, որ գերիների հարցը կարգավորվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով. Լավրով

Նախագահ Պուտինը և ես հակված ենք, որ գերիների հարցը կարգավորվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1lurer.am-ի փոխանցմամբ՝  Լավրովը, մասնավորապես, ասել է.
«Գերիների հարցով ամեն ինչ քննարկվել է: Այդ հարցը ներառված է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Հարցը քննարկվել է նախագահ Պուտինի, վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի հեռախոսազրույցներում, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ իմ հեռախոսազրույցներում: Այդ հարցը լայնորեն քննարկվել է նաև հունվարի 11-ի հանդիպման ընթացքում, երբ Մոսկվա էին այցելել Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը:
 
Եթե ընդհանրացնենք, այո, այդ հարցով ավելի շատ խնդիրներ կային հայկական կողմում: Պետք էր առաջին հերթին կազմել և ներկայացնել գերիների և անհետ կորածների հստակ ցուցակները: Ադրբեջանը ներկայացրել էր փոքր ցուցակ, որը հաստատվել էր, և այդ ցուցակներում ընդգրկվածները բոլորն արդեն վերադարձվել են: Գերիների, անհետ կորածների վերադարձի հետ կապված հարցեր Ադրբեջանի կողմից այլևս չեն ծագել:  
 
Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից և ոչ ամբողջական: Որպես արդյունք՝ իրականացվել է բոլոր այն անձանց փոխանակումը, որոնք եղել են նոյեմբերի 9-ով ավարտված իրադարձությունների մասնակից: Սակայն հիմա ծագել է հարց, որը բխում է դեկտեմբերի սկզբին Հադրութում ստեղծված իրավիճակով, երբ այնտեղ էր ուղարկվել հայկական մեծ խումբ, որքան հասկանում եմ՝ զինակոչիկների խումբ: Նրանք գերի են ընկել դեկտեմբերի սկզբին՝ մի քանի օր անց: 62 մարդ: Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ քանի որ այդ զինվորականներն այնտեղ էին ուղարկվել հրադադարի և բոլոր զինված գործողությունների մասին հայտարարությունից հետո, նրանց պետք է դիտակել այլ ընթացակարգով, այլ ոչ թե նոյեմբերի 9-ի (հայտարարության՝ խմբ.) համատեքստում:
 
Ես և նախագահ Վլադիմիր Պուտինը հակված ենք, այնուամենայնիվ, որ պետք է հարցը փակվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով առաջնորդվելով: Ես զրուցել եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ, փորձել եմ հստակեցնել բոլոր նրանց ցուցակները, ում անունները չկան: Պարզվեց, որ կա ավելի քան 62 զինվորականի անուն: Հիմա մեր զինվորականները կապ են պահում Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների հետ: Այդ՝ արդեն անվանական ցուցակները տրամադրվում և առանձնացվում են, որպեսզի հասկանանք, թե որտեղ են այդ մարդիկ: Սակայն խնդիրն ակնասկած կա: Եթե մեր խաղաղապահներն այնտեղ չլինեին, հարցը, հավանաբար շատ ավելի բարդ կլուծվեր: Նրանք զբաղվում են այդ հարցով: Խաղաղապահ զորախմբի ղեկավար գեներալ Մուրադովը անընդհատ կապ է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search