Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի կապը Լեռնային Ղարաբաղի հետ ոչ ոք երբեք չի հերքել, այդ կապը կտրելու հարց երբեք չի քննարկվել․ Լավրով

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև կապը որևէ մեկը երբեք չի հերքել:

Հայաստանի կապը Լեռնային Ղարաբաղի հետ ոչ ոք երբեք չի հերքել, այդ կապը կտրելու հարց երբեք չի քննարկվել․ Լավրով

Հայաստանի կապը Լեռնային Ղարաբաղի հետ ոչ ոք երբեք չի հերքել, այդ կապը կտրելու հարց երբեք չի քննարկվել․ Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Cvilnet.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր կայացած մեծ ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե  «հաշվի է առնվում արդյոք Ադրբեջանի բողոքը հայաստանյան պաշտոնյաների՝ Լեռնային Ղարաբաղ այցերի դեմ, ինչո՞ւ նրանք թույլտվություն չեն ստանում ադրբեջանական կողմից, ինչպե՞ս են ռուս խաղաղապահները կարգավորելու այդ հարցը»։
«Բոլոր պայմանավորվածություններում, նախևառաջ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ամրագրված է կողմերի համաձայնությունն այն հարցում, որ ապահովվելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև կապը Լաչինի միջանցքով, որը լինելու է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Հայաստանի կապը Լեռնային Ղարաբաղի հետ ոչ ոք երբեք չի հերքել։  Տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։ Եվ հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես հայեցակարգ, որևէ մեկի կողմից չի մերժվել։ Եվ այն նախկինի պես կողմերի համաձայնության, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնության առարկա է հանդիսանում։
Եթե մենք համաձայն ենք, - իսկ բոլորը դրանում համաձայն են,- որ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի ու Հայաստանի հայերի միջև կապ, չեմ տեսնում այդ մակարդակում շփումներին խոչընդոտելու պատճառներ։ Հայաստանի պաշտոնատար անձինք ներգրավված են ԼՂ-ին մարդասիրական օգնության ցուցաբերման գործընթացում, ինչը որևէ բացասական արձագանք չի առաջացնում Բաքվում, և տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ։ Այն, որ Հայաստանի այդ պաշտոնյաները ԼՂ-ում բավական քաղաքականացված հայտարարություններ են անում, թերևս լարվածություն է առաջացնում, լավ կլիներ խուսափել դրանից։ 44-օրյա պատերազմից առաջ ականատես ենք եղել, թե ինչպես են ԼՂ-ում կամ դրա վերաբերյալ հուզական հայտարությունները․․․ («նոր պատերազմ՝ նոր տարածքներ» և այլն)․․․Գիտեք՝ խոսքը դառնում է նյութական ուժ։  Այդ պատճառով մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների միջև շփումներին, վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Հենց այդ պատճառով էլ ներկայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման որպես առաջնահերթ հարց առաջ քաշելու լավագույն ժամանակը չէ։ Այն մնում է ապագայի համար» ,- ասաց Լավրովը։

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search