Artsakhpress

Քաղաքական

Կայացել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Հունվարի 18-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Վլադիկ Կասյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ:

Կայացել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Կայացել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Օրակարգում «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտի ֆինանսավորման հարցերն էին:
 
Գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի 2021թ. -ի ծախսերը, նշել է, որ այն կկազմի 4 մլրդ 874 մլն 588 հազ դրամ, ինչը 2020թ-ի՝ 8 մլրդ 969 մլն 872 հազ դրամի համեմատ նվազել է 4 մլրդ 95 մլն դրամով:
 
Մանրամասն ներկայացնելով ծրագրային ծախսերի ցուցանիշները՝ նախարարը ներկայացրեց գյուղատնտեսության և անասնապահության ոլորտներում փոխհատուցմամբ տրամադրվող և դրամաշնորհային նոր ծրագրեր: Աշոտ Բախշիյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած՝ բույսերի պաշտպանությանը, թունաքիմիկատների տրամադրմանը, անասնաբուժական կայանների ֆինանսավորմանը, անասնագլխաքանակի անկմանը, ցանքատարածքների կրճատմանը, խոշոր և մանր անասունների ներկրմանը, հակահամաճարակաբանության, պատվաստանյութերի ձեռքբերմանն ուղղված աշխատանքներին և ոլորտին առնչվող այլ հարցերի:
 
2021թ. բյուջեով, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի խոսքով, կապիտալ ծախսերի համար նախատեսված է 10 մլրդ դրամ, նախորդ տարվա 25 մլրդ 207 մլն դրամի դիմաց: Ըստ բնագավառների կապիտալ շինարարության ծախսերը մանրամասնելուց հետո, Արամ Սարգսյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ թշնամու վերահսկողության տակ գտնվող և վնասված բնակֆոնդի հաշվարկված ծախսերին, բնակարանաշինությանը, Ստեփանակերտ- Ասկերան- Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը, Մարտակերտի հ1 դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, ապաստարանների կառուցմանը, իրավիճակով պայմանավորված լրացուցիչ նախակրթարանների կառուցմանը, ճանապարհային և բակային արգելափակումներին, Ստեփանակերտի հ1 և հ2 մանկապարտեզների շինարարական աշխատանքների ավարտին վերաբերող հարցերին:
 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, նախքան բյուջեն ներկայացնելը, տեղեկացրել է, որ հետպատերազմյան իրողություններից ելնելով՝ նախարարության ծրագրերը ուղղված կլինեն սոցիալական խնդիրների լուծմանը: Խոսելով 2021թ. պետական բյուջեով նախատեսված գումարի մասին, նշել է, որ նախարարության ծրագրերի պահպանման համար նախատեսվում է հատկացնել 12 մլն 534 մլն 111 հազ դրամ: Այնուհետև նախարարը ներկայացրել է հիմնական ծրագրային ուղղությունները և պատասխանել էլեկրաէներգիայի, գազի և կապի ծառայություններին տրամադրվող փոխհատուցումների սահմանաչափին, դրանց հնարավոր վերահսկողությանը,վարձակալած բնակարանների վարձավճարների վերահսկողությանն ու վերանորոգմանը տրամադրվող ծախսերին, թշնամու վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչներին բնակության վայրի հատկացման հստակեցմանը, սոցիալական նոր ծրագրերին, այլընտրանքային էլեկտրաէներգիա ունենալուն և ոլորտում առկա այլ խնդիրների վերաբերյալ պատգամավորների առաջադրած հարցերին:
 
Ընդմիջումից հետո մշտական հանձնաժողովների համատեղ նիստը շարունակվել է:
 
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ծախսերը, հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի խոսքով, 2021թ.-ին կկազմեն 673,5 մլն 663 հազ դրամ:
 
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Հրանտ Սաֆարյանի փոխանցմամբ, հիմնադրամին պետական բյուջեից այս տարի տրամադրվելու է 1 մլրդ 500 մլն դրամ,այդ թվում պահպանման ծախսերը կազմելու են 284 մլն 500հազ դրամ, Ծախսերը ուղղվելու են առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը և առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկմանը: Հիմնադրամի նախագահը պարզաբանումներ է տվել ազնվացեղ խոշոր եղջերավոր անասունների ձեռք բերման ծրագրերի ֆինանսավորմանը ևդրանց վերլուծությանը, հիմնադրամի աշխատանքների վերլուծությանը , աուդիտի անցկացմանը վերաբերող պատգամավորների հարցերին:
 
Արցախի ներդրումային հիմնադրամի 2021թ.-ի ծախսերը ներկայացրել է Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Մխիթարյանը: Ըստ ներկայացրած տվյալների՝ 2021թ. պետական բյուջեի նախագծով է «Աջակցություն Արցախի ներդրումային հիմնադրամին» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 4.0 մլրդ դրամ: Հիմնադրամի նախագահի տեղակալը պատասխանել է պատգամավորների առաջադրած՝ հիմնադրամի հետագա գործունեությանը, հիփոթեքային նոր վարկավորումներին, ներդրումների արդյունավետության վերլուծությանը և այլ թեմաների վերաբերող հարցերի:
 
Նիստին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search