Artsakhpress

Միջազգային

Facebook-ը և Instagram-ը ներկայացուցչություններ կբացեն Թուրքիայում

Facebook և Instagram ընկերությունները ներկայացուցչություններ կբացեն Թուրքիայում` ըստ այդ երկրի՝ սոցիալական ցանցերի կարգավորման մասին նոր օրենքի:

Facebook-ը և Instagram-ը ներկայացուցչություններ կբացեն Թուրքիայում

Facebook-ը և Instagram-ը ներկայացուցչություններ կբացեն Թուրքիայում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ղեկավարի տեղակալ Օմեր Ֆաթիհ Սայիանը, փոխանցում է tert.am-ը:

«Գովազդի արգելքը մտցնելուց մեկ օր առաջ ես ուզում եմ մեր քաղաքացիներին տեղեկացնել լավ նորությունների մասին: Facebook-ը և Instagram-ը հայտարարել են, որ մեր երկրում ներկայացուցչություններ կբացեն՝ 7253-րդ օրենքի (սոցիալական ցանցերի կարգավորման մասին) համաձայն, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից»,- ասվում է Սայիանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ նոյեմբերին Facebook, Instagram, Twitter, YouTube, Periscope և TikTok սոցիալական ցանցերը Թուրքիայի իշխանությունների կողմից տուգանվել էին 10 միլիոն լիրայով (մոտ 1,2 միլիոն ԱՄՆ դոլար) երկրում իրենց ներկայացուցիչների մասին ժամանակին տեղեկատվություն չտրամադրելու համար:

Բացի այդ, հուլիսին Թուրքիայի խորհրդարանը ընդունել էր սոցիալական ցանցերի կարգավորման մասին օրենք, որի համաձայն՝ ավելի քան 1 միլիոն օգտատեր ունեցող մեծ սոցիալական ցանցերը պետք է ներկայացուցչություն ունենան Թուրքիայում, որի ղեկավարը պետք է լինի Թուրքիայի քաղաքացի:

Նշենք՝ Թուրքիայի իշխանությունների կողմից վիրավորական և զրպարտիչ համարվող գրառումներն առանց դատարանի որոշման պետք է հեռացվեն 48 ժամվա ընթացքում: Եթե բովանդակության հեռացման կամ սոցիալական ցանցերի ներկայացուցիչների նշանակման պահանջները չբավարարվեն, մեծ տուգանքներ կսահմանվեն: Բացի այդ, նախատեսված են թրաֆիքի զգալի կրճատումներ: Օրինագծով հստակ ամրագրվում է, որ ընկերությունները իրենց թուրք հաճախորդների բոլոր տվյալները պետք է պահեն Թուրքիայի տարածքում:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search