Երկուշաբթի օրն Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հերքել է այն լուրը, որ Թեհրանը կապի մեջ է ԱՄՆ-ի նորընտիր վարչակազմի հետ՝ շեշտելով, որ Իրանը` ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ երկկողմ հարաբերություններ չի հաստատել:
Իրանը հերքել է Բայդենի թիմի հետ ենթադրյալ կապերը
Վաեզին նշել է, որ ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմը պետք է վերականգնի երկրի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությունից առաջ եղած պայմանները ՝ շեշտելով, որ իրանական կողմն այս հարցում լուրջ է տրամադրված:
Վաեզին Tasnim գործակալությանը տված հարցազրույցում կոչ է արել վերացնել Թրամփի իշխանության ընթացքում Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները ՝ նշելով, որ «Իրանի քաղաքականությունն ամերիկյան նոր վարչակազմի հետ պարտավորություն է պարտավորությունների փոխանակման, միջոցառումների իրականացում` միջոցառումների իրականացման և տվյալների փոխանակում` տվյալների փախանակման դիմաց»:
«Մենք պետք է շատ զգույշ լինենք Բայդենի վարչակազմի ենթադրյալ քայլերի նկատմամբ, և մենք պետք է երաշխավորենք հակառակ կողմի քայլերի արդյունքը, որպեսզի կարողանանք փոխադարձ գործողությունների դիմել», - ասել է Վաեզին:
Ինչպես ավելի վաղ նշել էր tert.am-ը, իսրայելական 12-րդ ալիքի թղթակից Նիր Դաֆուրին հայտնել էր, որ նորընտիր նախագահ Ջո Բայդենի աշխատակազմն իրանցի պաշտոնատար անձանց հետ գաղտնի կապեր է հաստատել` միջուկային գործարքին վերադառնալու նպատակով: