Artsakhpress

Միջազգային

Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է անվանել «ՀԱՄԱՍ»-ի գրասենյակի փակումը

Իսրայելը հայտարարություն է տարածել ուղղված Անկարային, որում ասվում է, որ հարաբերությունների կարգավորում չի լինի, քանի դեռ Ստամբուլում չի փակվել «ՀԱՄԱՍ» իսլամիստական խմբավորման ռազմական թևի գրասենյակը։

Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է անվանել «ՀԱՄԱՍ»-ի գրասենյակի փակումը

Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է անվանել «ՀԱՄԱՍ»-ի գրասենյակի փակումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Panorama.am-ը։

Իսրայելն այս նախապայման է դրել՝ Անկարա իր դեսպանին վերադարձնելու համար։
Հիշեցնենք, որ երկու երկրներն էլ համապատասխանաբար դուրս են բերել իրենց դեսպաններին 2018 թ.-ին՝ իջեցնելով իրենց հարաբերությունները մինչև գործերի հավատարմատարների մակարդակ: Թուրքիայի կողմից ՀԱՄԱՍ-ի հովանավորչության հարցը արդեն տարիներ շարունակ գտնվում է Իսրայելի հետ նրա հարաբերություններում:
ՀԱՄԱՍ-ը գրասենյակ է հիմնել Ստամբուլում այն բանից հետո, երբ Սիրիայի քաղաքացիական պատերազմը ստիպեց նրան հրաժարվել Դամասկոսի իր գրասենյակներից մեկից: ՀԱՄԱՍ-ի հայտնի ռազմական ղեկավար Սալահ Ալ-Արոուրին, որը ղեկավարում էր Ստամբուլի գրասենյակը, վտարվել է քաղաքից՝ 2015-ին Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման ավելի վաղ փորձի շրջանակներում, սակայն ՀԱՄԱՍ-ին Թուրքիայի աջակցությունը չի վերացվել: Օգոստոսին Էրդողանը Ստամբուլում հյուրընկալեց ՀԱՄԱՍ-ի երկու առաջնորդների, ինչը Վաշինգտոնը դատապարտեց:
Իսրայելը, Միացյալ Նահանգները և եվրոպական մի շարք երկրներ ՀԱՄԱՍ-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիան մերժում է սա ու պնդում է, որ խումբը օրինական քաղաքական դերակատար է: Թուրքիայից ՀԱՄԱՍ-ը մեղադրվում է Իսրայելի դեմ ռազմական գործողություններ նախապատրաստելու մեջ, այդ թվում ՝ կիբերհարձակումներ:

Նշենք, որ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները վերջին տասնամյակում բավական սրվել են։ Կողմերի միջև անհամաձայնությունները շարունակվում են Գազայի և Պաղեստինի հարցերում։

Երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին 2010թ․-ին Մարմարա նավի հետ կապված միջադեպից հետո, երբ Գազա օգնություն տանող նավի վրա հարձակման արդյունքում սպանվեցին  10 թուրքեր, վիրավորվեցին 56-ը։
2018-ի մայիսին Անկարան հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից ու վտարեց Անկարայում Իսրայելի դեսպանին՝ Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ մահացու հարձակումների պատճառով, որոնք բողոքում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման դեմ: Հարձակման արդյունքում սպանվել էր մոտ 60 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2000-ը։
Էրդողանն ու Նեթանյահուն միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրեցին, Էրդողանը Նեթանյահուին անվանեց «ռասիստ», Նեթանյահուն՝ Էրդողանին՝ «բռնապետ»։ Նեթանյահու-Էրդողան պատերազմին  միացավ նաև Նեթանյահուի որդին՝ հիշելով հայերի ցեղասպանությունը։

Էրդողանը վերջերս հայտարարեց, որ Երուսաղեմը թուրքական քաղաք է, իսկ Յաիր Նեթանյահուն էլ Էրդողանին հիշեցրել էր, որ Ստամբուլը Կոնստանդնուպոլիս կոչված քաղաքն է, Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն ու ուղղափառ քրիստոնեաների կենտրոնը ավելի քան 1000 տարի՝ մինչև թուրքական օկուպացիան։
Վերջին շրջանում թուրքական ԶԼՄ-ները խոսում են հաշտեցման մասին, որին Իսրայելը թերահավատորեն է մոտենում։
Թուրքական ԶԼՄ-ներն անհանգստացած են նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կողմից Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով հանձնակատարի պաշտոնում Թուրքիայի կառավարության խիստ քննադատ Բրեթ ՄքՔուրքի առաջադրմամբ։ Թուրքիայում կարծում են, որ ՄքՔուրքի նշանակումը կարող է լինել ԱՄՆ-ի «ընկերներին» սպառնալու ԱՄՆ քաղաքականության վերադարձ՝ նշելով նաև, որ Բայդենն արդեն «քննադատաբար էր վերաբերվում Թուրքիային՝ կապված Հայաստանի հետ վերջին հակամարտության մեջ Ադրբեջանին սատարելու հետ»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search