Artsakhpress

Քաղաքական

2021թ. նախագահի աշխատակազմի ընդհանուր ծախսերը կկազմեն 809 մլն դրամ, իսկ Խորհրդարանինը՝ 682 մլն դրամ

Հունվարիի 19-ին Սևակ Աղաջանյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

2021թ. նախագահի աշխատակազմի ընդհանուր ծախսերը կկազմեն 809 մլն դրամ, իսկ Խորհրդարանինը՝ 682 մլն դրամ

2021թ. նախագահի աշխատակազմի ընդհանուր ծախսերը կկազմեն 809 մլն դրամ, իսկ Խորհրդարանինը՝ 682 մլն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նիստում քննարկվել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:
 
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ասկերանի,Մարտակերտի, Մարտունու շրջվարչակազմերի ղեկավարներ Սասուն Բարսեղյանը, Հայկ Բախշիյանը և Արարատ Մելքումյանը, ներկայացնելով տարածքային կառավարման մարմինների բյուջեների ծախսային հոդվածները, նշել են,որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշները  հիմնականում մնացել են անփոփոխ:
 
Այնուհետև տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուները պատասխանեցին պատգամավորների հնչեցրած հարցերին, այն է՝ մայրաքաղաքի ավտոճանապարհների բեռնաթափման, շրջանների համայնքների վերաբնակեցման,տարածքային կորուստներով պայմանավորված համայնքային բյուջեի բավարարմանն ու ծախսերի ավելացմանը, աշխատատեղերի կրճատման պատճառով սոցիալական խնդիրների ծագմանն ուղղված և այլ հարցեր:
 
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը առաջարկեց խորհրդարանականներին միավորվել վարչակազմերի ղեկավարների շուրջ և քննարկել ու հնարավորինս աջակցել համայնքների վերականգնման և զարգացման աշխատանքներին: ԱԺ նախագահը հավաստիացրեց նաև, պատերազմի հետևանքները կվերացվեն, բոլոր շրջանների համայնքներում կկառուցվեն և կվերանորոգվեն բնակտարածքներ:
 
Ընդմիջումից հետո համատեղ նիստը շարունակվել է իշխանության պետական կառավարման ու դատական մարմինների ծախսերի քննարկմամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, ներկայացնելով 2021թ-ի բյուջեով նախատեսված աշխատակազմի ընդհանուր ծախսը, նշել է, որ այն կազմում է 809 մլն դրամ, ինչը 2020թ.-ի համեմատ աճել է 22 մլն 855հազ 800 դրամով՝ պայմանավորված աշխատավարձային ֆոնդի բնականոն աճով:
 
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ 2021թ. խորհրդարանի ծախսը կկազմի 682 մլն 004 հազ 5 դրամ, ինչը 2020թ-ի համեմատ աճել է 25 մլն 871 հազ դրամով: Աճը հիմանականում պայմանավորված է աշխատավարձային ֆոնդում առկա պետական ծառայողների գործակիցների բնականոն աճով:
 
Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի խոսքով՝ 2021թ-ի պետական բյուջեի նախագծով ապարատի պահպանման ծախսը նախատեսված է 335 մլն 444 հազ 500 դրամի չափով, ինչը նախորդ տարվա ծախսերի համեմատ նվազել է շուրջ 25 մլն 220 հազ դրամով: Ծախսերի նվազեցումը պայմանավորված է աշխատավարձի ֆոնդով՝ 5 հաստիքի կրճատմամբ և ներկայացուցչական ու կապի ծառայությունների ծախսերի կրճատմամբ:
 
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեից դատական համակարգին հատկացվելիք գումարը կկազմի 647մլն 804 հազ դրամ, ինչը 2020թ-ի համեմատ նվազել է 641 հազ դրամով:
 
Գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանի հաղորդմամբ 2021թ-ին դատախազության ծախսը կկազմի 562 մլն 958 հազ 100 դրամ: Աճը 2020թ. համեմատ կազմել է 1մլն 69 հազ 200 դրամ, ինչը պայմանավորված է աշխատավարձի բնականոն աճով:Գլխավոր դատախազը նշեց, որ 2020թ. գերատեսչությունը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման արդյունքում ունեցել է 65 մլն 387 հազ դրամի չափով տնտեսում:
 
Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի խոսքով՝ արդարադատության համակարգի բյուջեով նախատեսված ծախսը կազմում է 386 մլն 638 հազ դրամ, աճը 2020թ. համեմատ կազմել է 12 մլն 841 հազ դրամ: Նախարարը մանրամասն ներկայացրեց նաև նախարարության ծրագրերի ֆինանսավորման հարցերը:
 
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի երրորդ հատվածն այնուհետև շարունակվել է Քննչական կոմիտեի, Հաշվեքննիչ պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, Քաղաքացիական ծառայության խորհրդի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի քննարկմամբ:
 
Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, ներկայացնելով ապարատի 2021 թ-ի ծախսը, նշել է, որ այն նախատեսվում է 356 մլն 515 հազ 212 դրամ: 2020թ-ի համեմատ գումարն աճել է 14 մլն 785 հազ 800 դրամով՝ հաշվի առնելով աշխատավարձի բնականոն աճը::
 
Ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի ծախսը՝ պալատի խորհրդի անդամ Շուշանիկ Հայրապետյանը նշել է, որ այն կկազմի 155 մլն 272 հազ ՝ նախորդ տարվա 156մլն 272 հազ դրամի դիմաց:
 
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արսեն Սառաջյանի խոսքով՝ 2021թ. աշխատակազմին հատկացվելիք գումարը կկազմի 64 մլն 96 հազ 500 դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3 մլն 797 հազ 500 դրամով:
 
Քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի փոխանցմամբ՝ խորհրդի 2021թ-ի ծախսը պլանավորվել է 145 մլն 041 հազ 100 դրամ:
 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը նախքան 2021թ բյուջեի բովանդակությանն անդրադառնալը, ներկայացրեց 2020թ բյուջեի ընդհանուր կատարողականը: Համաձայն հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի ներկայացրած տեղեկատվության, 2021թ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեի ծախսը կկազմի 76մլն 843 հազ դրամ:
 
Զեկուցողները պատասխանեցին պատգամավորների առաջադրած հարցերին:
 
Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search