Artsakhpress

Հասարակական

Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից

Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից:

Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից

Դեռևս բժշկասոցիալական փորձաքննություն չանցած և հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Յուրաքանչյուր զինծառայող կստանա ամսական 200,000 դրամ, որը կգումարվի «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի կողմից վճարվող 100,000 դրամին։
Աջակցության միջոցառման հնարավոր շահառուները ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ այցելելու կարիք չունեն: Նրանց տվյալների հավաքագրումն իրականացնում է ՊՆ-ն ՝ Առողջապահության նախարարության միջոցով, վիրավոր զինծառայողների բժշկական օգնությանը և սպասարկմանը ներգրավված բժշկական կազմակերպություն­ներից»,- հայտնում են Կառավարությունից:
Չնայած դրան, այն անձինք ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստացել են ստորև նշվող վիրավորումներից որևէ մեկը՝ կարող են տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար և էպիկրիզի կամ էպիկրիզների պատճեններ) ուղարկել socmed@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Հիշեցնենք, որ աջակցության միջոցառումից օգտվելու են այն զինծառայողները, որոնց  ստացած խեղումը կամ վնասվածքը կարող է հանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, ինչի հետևանքով կարող են ճանաչվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառա­­յող­ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով շահառու՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N9 որոշման 9-րդ կետով սահմանված վնասվածքներից որևէ մեկի հետևանքով.

1) ստամոքսի լրիվ հեռացում,

2) մեկ թոքի հեռացում,

3) անդամահատված ծայրատներ,

ա. զույգ սրունքների ամպուտացիոն ծայրատ,

բ. սրունքի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված դաստակի կամ նախա­բազկի ամպուտացիոն ծայրատի հետ,

գ. ազդրի կարճ (8 սմ) ծայրատ կամ էկզարտիկուլյացիա,

դ. պրոթեզավորման ոչ ենթակա ազդրի ամպուտացիոն ծայրատ,

ե. զույգ ազդրերի ամպուտացիոն ծայրատ՝ վերին մեկ երրորդի սահմանում,

զ. վերին վերջույթի և ազդրի ամպուտացիոն ծայրատներ,

է. ստորին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ համակցված մեկ աչքի կուրու­թյան հետ,

ը. զույգ դաստակների մատների բացակայություն,

թ. զույգ վերին վերջույթների ամպուտացիոն ծայրատներ,

ժ. վերին վերջույթի ամպուտացիոն ծայրատ՝ զուգակցված մեկ աչքի կուրու­թյան հետ,

4) կոկորդի հեռացում,

5) միզապարկի հեռացում,

6) հաստ և ուղիղ աղու հեռացում՝ հակաբնական հետանցքի տեղադրումով,

7) երկու աչքերի անվերադարձ կուրություն,

8) երկու ակնագնդերի բացակայություն,

9) խլության առաջացում, խոսքի բացակայությամբ,

10) համակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք տրավմա՝ ողնուղեղի սալ­ջարդով և ողնուղեղի ամբողջականության խախտումով (արտահայտված պարեզ­ներ 2 կամ ավելի ծայրանդամների, պարապլեգիա, հեմիպլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա),

11) ծանր գանգուղեղային վնասվածքներ՝ ուղեկցվող հոգեկան կամ նյարդա­բա­նական արտահայտված համախտանիշներով՝ հոգեկան կամ շարժողական:

Ավելին՝ https://bit.ly/2KrGEVI

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search