Ռուսաստանի Դաշնության պետդուման կդիմի կառավարությանը, որպեսզի այն աջակցություն տրամադրի Դոնեցկի, Լուգանսկի, Մերձդնեստրի, ինչպես նաև Արցախի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող բնակչությանը COVID-19-ի դեմ պատվաստումներ անցկացնելու մասով:
Արցախի բնակիչներին պատվաստելու համար Պետդուման կդիմի կառավարությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Tert.am-ը:
Նշվում է՝ այս կապակցությամբ հարցում կուղարկվի կառավարություն՝ պատվաստումների ժամկետների և ծավալների վերաբերյալ տվյալների ստացման համար:
«Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա», – լրագրողների հետ զրույցում ասել է ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ այդ տարածքների բնակիչներին պետք է տրամադրել ռուսական պատվաստանյութեր:
Հունվարի 18-ին ՌԴ մարզերում բնակչության բոլոր շահագրգիռ խմբերի համար սկսվել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը:
Ռուսաստանցիները կարող են անվճար գրանցվել` երկու պատվաստանյութերից մեկը՝ «Սպուտնիկ V»-ն կամ «Эпиваккорона»-ն ստանալու համար: