Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կահիրեն և Դոհան փոխանակել են պաշտոնական հուշագրեր, համաձայն որոնց ՝ երկու երկրները պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները։
Եգիպտոսը և Կատարը 3 տարի անց վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն ու և Կատարի Պետությունը, այսօր ՝ հունվարի 20-ին, փոխանակեցին երկու պաշտոնական նոտա, որով երկու երկրները պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները»:
Qatar Airways ավիաընկերությունն, իր հերթին, հայտարարել է դեպի Եգիպտոս թռիչքները վերսկսելու մասին, ըստ որի՝ հունվարի 25-ից շաբաթական երկու չվերթ կկայանա դեպի Ալեքսանդրիայի Բուրջ Էլ-Արաբ օդանավակայան:
Քաղաքացիական ավիացիայի նախարարությունը որոշում է կայացրել Եգիպտոսի օդային տարածքը վերաբացել Կատարի ավիացիայի համար, որը փակ էր գրեթե 3 տարի: