Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կենտրոնն Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, շարունակում է իր աշխատանքը:
Անհայտ կորածների որոնողական աշխատանքներով զբաղվող կենտրոն է դիմել 2320 քաղաքացի․ ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Անհայտ կորածների որոնումներն իրականացվում են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ներկայացուցիչների կողմից՝ հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։
Բոլոր դիմումներին ընթացք է տրվում, դրանք գրանցվում են տվյալների բազայում և ուղարկվում են համատեղ որոնողական խմբերին։
Ըստ հաղորդման՝ առայսօր ստացվել է 2320 դիմում, 575-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։