Artsakhpress

Մշակույթ

Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը. հունվարի 22-ը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել և հնչում են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը. հունվարի 22-ը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը. հունվարի 22-ը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արվեստագետները նրան համարում են հրաշալի ստեղծագործող, նորարար, որը փայլել է և՛ կատարողական արվեստում, և՛ կոմպոզիտորական: 
Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանի և կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ:
Մարտին Վարդազարյանի խոսքով՝ հայ երաժշտության մեջ գրեթե բոլոր կոմպոզիտորները, որոնց անունները հիշում են, օրինակ են եղել երաժշտությանը նվիրվածության առումով, անհատականություն են, տաղանդ, չափանիշ, բայց բոլորից առանձնանում է Առնո Բաբաջանյանը:
«Բաբաջանյանը ծնվել է հունվարի 21-ին: Որպեսզի հարևանների մոտ հարց չառաջանա, թե ինչու են Բաբաջանյանները Լենինի մահվան օրը խնջույք անում, կոմպոզիտորի հայրը որդու ծննդյան օրը փոխել է: Փաստացի Բաբաջանյանի ծննդյան օրը տոնվում է հունվարի 22-ին: Նա դեռ փոքր տարիքից ուշադրություն է գրավել ոչ միայն որպես դաշնակահար, այլև որպես անսպասելի լուծումներ գտնող անձնավորություն: Ես երջանկություն եմ ունեցել հանդիպելու թե՛ Բաբաջանյանին, թե՛ Միրզոյանին, որն իմ ուսուցիչն էր, թե՛ Ալեքսանդր Հարությունյանին, թե՛ Ղազարոս Սարյանին և թե՛ Ադամ Խուդոյանին: Երբ ստեղծագործում եմ և ինչ-որ քայլ անելիս չեմ կարողանում գտնել ցանկացածը, մտածում եմ, թե ինչպե՞ս կվարվեր Միրզոյանը, ինչպիսի՞ հարմոնիկ լուծում կտար Բաբաջանյանը և այլն»,-ասաց Վարդազարյանը:
Ըստ կոմպոզիտորի՝ Բաբաջանյանը թե՛ որպես դաշնակահար, թե՛ որպես կոմպոզիտոր օժտված էր, տաղանդավոր: Վարդազարյանը պատմեց, որ Խորհրդային Միության հայտնի  դաշնակահար Գիլելսը մի առիթով ասել է, թե դաշնակահարների բախտը բերել է, որ Բաբաջանյանը դարձել է կոմպոզիտոր, հակառակ դեպքում բոլորին կմթագներ իր տաղանդով:
«Բաբաջանյանի ստեղծագործությունները լիարյուն են, լիարժեք հնչողություն ունի նրա դաշնամուրային յուրաքանչյուր ակորդ, էլ չեմ ասում նրա տեխնիկական հնարավորությունները: Բաբաջանյանին կարելի էր անգամ գիշերն արթնացնել ու խնդրել նվագել Ռախմանինովի այս կամ այն պրելյուդը, ու նա կնվագեր: Կարծում եմ՝ հիանալի է «Վաղարշապատի պար»-ը, որպես դաշնամուրային վիրտուոզ ստեղծագործություն: Նրա գործերի մեծ մասը, որոնք գրում էր Մոսկվայում, նախ հնչում էին Հայաստանում, հետո՝ այլ երկրներում:
  Ե՛վ Սոնատ ջութակի դեպքում էր այդպես,  երբ Վալերի Կլիմովն այն նվագեց Երևանում, և՛ Շոստակովիչին նվիրված Երրորդ կվարտետի: Բաբաջանյանի առաջին երգերից մեկը, որի ձայնագրություններին մասնակցել եմ որպես Էստրադային անսամբլի ղեկավար, Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ «Мой город»  երգն էր: Այն հարցին, թե ինչո՞ւ երգի ձայնագրությունը Մոսկվայում չի իրականացրել, Բաբաջանյանը պատասխանել է, որ ցանկացել է իմանան, որ Հայաստանում էլ կան երգիչներ ու երգչուհիներ, որոնք կարող են բարձր մակարդակով ներկայացնել իր գործերը»,-պատմեց Վարդազարյանը:
Նա ընդգծեց, որ Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»-ը շատ և շատ դաշնակահարների երգացանկում պատվավոր տեղ ունի: Կոմպոզիտորը հիշեցրեց, որ Առնո Բաբաջանյանը միութենական մրցույթների ժյուրիի և՛ անդամ էր, և՛ նախագահ: Նրա գործերից մեկը Չայկովսկու մրցույթներից մեկում պարտադիր է դարձել բոլոր կատարողների համար: «Բաբաջանյանը կարճ ժամանակ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա ուսանողուհի Ռոզա Թանդիլյանն էլ այսօր կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի լավագույն պրոֆեսորներից է, որի ուսանողները մրցանակների են արժանացել տարբեր միջազգային մրցույթներում: Բաբաջանյանական ուղղությունը դաշնամուրային դպրոցում նույնպես պահպանվում է»,-շեշտեց Մարտին Վարդազարյանն ու հավելեց՝ Առնո Բաբաջանյանի հետ հետաքրքիր էր զրուցել բոլոր ոլորտների մասին, հատկապես՝ պոեզիայի, քանի որ նա ժամանակակից պոետների հետ մտերիմ էր, բայց լավագույն երգերից մեկը գրել է Հովհաննես Թումանյանի խոսքերով՝ «Էյ, աստղեր, աստղեր»: «Այդ երգը նույնպես կատարել է Ռաիսա Մկրտչյանը: Ցավալի է, որ Առնո Բաբաջանյանն այսօր մեզ հետ չէ, բայց քանի դեռ հնչում է նրա երաժշտությունը, նա մեզ հետ կլինի»,-եզրափակեց Մարտին Վարդազարյանը:
Արամ Սաթյանի համոզմամբ՝ Բաբաջանյանի արվեստն անսահման է: «Նա հետաքրքիր կոմպոզիտոր էր, նորարարությունների հեղինակ էր, որը ստեղծագործում էր տարբեր ժանրերում: Առնո Բաբաջանյանը մեծ մարդ էր, ես կասեի՝ հանճար»,-նշեց Սաթյանը:
Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին: Երեք տարի հետո, երբ իր մահկանացուն է կնքում Վլադիմիր Լենինը, և երկրում սուգ է հայտարարվում, ապագա կոմպոզիտորի հայրը մտածում է երեխայի ծննդյան օրը փոխելու մասին, քանի որ իրենց տանն ամեն տարի տոն կլինի, մինչդեռ երկիրը կսգա բոլշևիկների առաջնորդի մահը: Այսպես տղայի ծննդյան օրը տեղափոխում են հունվարի 22:
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ ( Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան)։
Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» և դաշնամուրային տրիոյում։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։  «Առաջին սիրո երգը» և «Երևան»-ը համարվում են որպես հարազատ քաղաքի հիմն։

Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և  արտասահմանում:
Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում 1983 թվականի նոյեմբերի 11-ին։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search