Պատերազմից հետո Թուֆենկյան հիմնադրամը բարեգործական ծրագրերը չի դադարեցրել։
Թուֆենկյանի բարեգործական ծրարգերը Հերհերում, Ծովատեղում և Խերխանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր հիմնադրամը մարդասիրական օգնություն է բաժանել Մարտունու շրջանի Հերհեր, Ծովատեղ և Խերխան համայնքներում։
«Պատերազմի ավարտից հետ մենք կարիքների գնահատում ենք իրականացրել և ընտրել այս երեք համայնքները, ծրագրեր իրականացնելու համար։ Ներկայումս մարդասիրական ծրագրեր ենք իրականցնում, որովհետև հիմա ամենաշատը դրա կարիքն է զգացվում։ Հետո կլինեն նաև զարգացման ծրագրեր»,-ասում է հիմնադրամի արցախյան ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանը։
«Օգնությունը պահանջված է, որովհետև մարդիկ չեն հասցրել ձմռան պատրաստություն տեսնել։ Այն տրամադրվելու է համայնքի բոլոր ընտանինքներին, համաձայն նախապես ներկայացված ցուցակների»,- ասում է Արման Ալեքսանյանը։