Artsakhpress

Սփյուռք

Հայազգի վիրաբույժի ղեկավարությամբ Ֆրանսիայում բարեհաջող իրականացվել է եզակի վիրահատություն

Ֆրանսիայի Լիոն քաղաքում աշխարհում առաջին անգամ բարեհաջող իրականացվել է ուսից սկսող 2 ձեռքի փոխպատվաստում:

Հայազգի վիրաբույժի ղեկավարությամբ Ֆրանսիայում բարեհաջող իրականացվել է եզակի վիրահատություն

Հայազգի վիրաբույժի ղեկավարությամբ Ֆրանսիայում բարեհաջող իրականացվել է եզակի վիրահատություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վիրահատությունը կայացել է հունվարի 13-ին, տևել է 15 ժամ, որի համար մոբիլիզացվել է չորս բժշկական բրիգադ, վիրահատության նախապատրաստմանը մասնակցել է 50 աշխատակից: Բժիշկները հունվարի 22-ին հրապարակել են կադրեր վիրահատությունից։ 

Panorama.am-ը հայտնում է, որ վիրահատությունը ղեկավարել է պրոֆեսոր Արամ Ղազարյանը։
Պացիենտը 48-ամյա իսլանդացի Ֆելիքս Գրետարսոնն էր, որը կորցրել էր վերջույթները 20 տարի առաջ հոսանքի հարվածից։ Այս ընթացքում նա արդեն տասնյակ վիրահատությունների է ենթարկվել: Տղամարդը տեղափոխվել է Լիոն 2013 թվականին նրա՝ փոխպատվաստման դիմումը հաստատելուց հետո: Մի քանի տարի է պահանջվել դոնոր գտնելու համար:

Բժիշկները հայտնում են, որ վիրահատությունից հետո տղամարդը լավ է վերականգնվում:
Վիրաբույժ Արամ Ղազարյանի խոսքով, եթե տղամարդը կարողանա վերականգնել արմունկը ծալելու կարողությունը, նրա կյանքում շատ բան կփոխվի:

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Search