Փարիզում շուրջ 300 ներգաղթյալներ «գրավել» են մայրաքաղաքի 16-րդ շրջանի նախկին մանկապարտեզի շենքը՝ իշխանություններից պահանջելով կորոնավիրուսից ու ցրտից պատսպարվելու համար իրենց ապաստաններ տրամադրել։
Փարիզում մոտ 300 ներգաղթյալ «գրավել» է մանկապարտեզի շենքը՝ իշխանություններից պահանջելով ապաստան տրամադրել (լուսանկարներ)
Նշվում է, որ ներգաղթյալները լքված շենքը «գրավել» են ոչ թե այնտեղ մնալու, այլ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Ցուցարարներից շատերը Հանրապետության հրապարակում ոստիկանության կողմից ապամոնտաժված վրանային ճամբարի նախկին բնակիչներն են: