Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը ներպետական միջոցներով կփորձի ձգձգել գերիների հարցով իրավական գործընթացները. Սիրանուշ Սահակյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  առաջնահերթություն է տվել հայ գերիներ մասով գործերի քննությանը, ուստի այդ գործերը ավելի սեղմ ժամկետներում պետք է քննվեն:

Ադրբեջանը ներպետական միջոցներով կփորձի ձգձգել գերիների հարցով իրավական գործընթացները. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանը ներպետական միջոցներով կփորձի ձգձգել գերիների հարցով իրավական գործընթացները. Սիրանուշ Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպանը նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ում պաշտոնապես ընդունել է որոշ անձանց գերեվարման հանգամանքները:
«ՄԻԵԴ-ն ամփոփել է տվյալները և, բացահայտելով որոշակի խնդիրներ, լրացուցիչ հարցադրումներ է հղել Ադրբեջանի կառավարությանը: Սպասում ենք այդ հարցերի առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշմանը»,- ասաց Սահակյանը:
Ըստ իրավապաշտպանի` հստակեցման կարիք ունի Խծաբերդում 62 զինվորականների կարգավիճակը: «Մեր գնահատմամբ՝ նրանք դասական ռազմագերիներ են, իհարկե, չենք բացառում, որ Ադրբեջանը գնալու է սպեկուլյացիաների և հայելային պատկեր ստանալու նպատակով փորձելու է միջազգային հանրությանը նրանց ներկայացնել որպես ահաբեկիչներ, հանցագործներ»,- նշեց Սահակյանը:
ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցչի կարծիքով` իրավական գործընթացներով ՀՀ քաղաքացիները կպաշտպանվեն, սակայն Ադրբեջանը կփորձի ձգձգել գործընթացը:
«Ադրբեջանը կփորձի ներպետական միջոցների օգտագործմամբ ձգձգել գործընթացը և Եվրոպական դատարանում ցույց տալ, որ կան ընթացող ներպետական գործընթացներ, պետք է սպասել նրանց հանգուցալուծմանը և նոր գնահատական տալ,  սակայն հիմա ունենք ձևավորված պրակտիկա, որ Ադրբեջանի որևէ մեխանիզմ չի կարող արդյունավետ համարվել հայերի առնչությամբ, որովհետև պետական հակահայկական քաղաքականություն կա, ընդ որում, ատելության հիմքով: Այս պարագայում անմիջականորեն կարող ենք հայցել միջազգային դատական պաշտպանություն»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ բոլոր դեպքերում իրավական գործընթացը կպահանջի 1-2 տարի:
Հարցին` ՄԻԵԴ-ի միջոցով Ադրբեջանի կողմից գերիների քանի հաստատված դեպք կա, Սահակյանը պատասխանեց.
«Դատական գործընթացի մասին կարող եմ ասել, որ ունենք 8 դեռևս չվերադարձված գերեվարված անձինք, իսկ ինչ վերաբերվում է արտադատական հաստատումներին, դրա մասին ճիշտ կլինի խոսեն պետության ներկայացուցիչները»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search