Artsakhpress

Քաղաքական

Չենք կարող հանդուրժել ռասիստ պետության գոյությունը Եվրոպայի խորհրդում. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու Ադրբեջանի ռասիստական քաղաքականության հարցը:

Չենք կարող հանդուրժել ռասիստ պետության գոյությունը Եվրոպայի խորհրդում. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Չենք կարող հանդուրժել ռասիստ պետության գոյությունը Եվրոպայի խորհրդում. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդանյանը հիշեցրել է, որ հրադադարից հետո ՄԻԵԴ-ը ընդունել է միջանկյալ միջոց կիրառելու մի շարք դիմումներ ՝ պահանջելով Ադրբեջանի իշխանություններից համապատասխան ինֆորմացիա տրամադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ: «Մինչև օրս ՄԻԵԴ-ը ոչինչ չի ստացել: Մինչև օրս Ադրբեջանը դժկամ է՝ տրամադրելու նվազագույն ինֆորմացիա՝ հայ գերիների ֆիզիկական վիճակի վերաբերյալ»,-ասել է պատգամավորը:
Նա հայտարարել է, որ այդ մարդիկ Ադրբեջանում են պահվում ոչ թե նրա համար, որ նրանք ինչ-որ հանցանք են գործել, այլ պարզապես, որ հայ են: «Կարո՞ղ եք պատկերացնել, որ 21-րդ դարում մենք կարող ենք ունենալ Եվրոպայի խորհրդի անդամ, որը հայերի նկատմամբ ռասայական խտրականության պետական քաղաքականություն ունի»,-ասել է Վարդանյանն ու հավելել, որ Ադրբեջանում հայ լինելը վտանգ է ներկայացնում ֆիզիկական գոյության համար:
Նա շեշտել է ՄԻԵԴ-ի վճիռների իրագործման կարևորությունը՝ նշելով, որ պետք է միավորել ջանքերը՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիներին ազատելու հարցում՝ այն հիմնավորմամբ, որ դա պարզապես ռասայական խտրականություն է:
«Ես կարծում եմ, որ մենք չենք կարող հանդուրժել ռասիստ պետության գոյությունը Եվրոպայի խորհրդում: Եվ Եվրոպայի խորհրդի բոլոր պետությունները պետք է հարգեն ՄԻԵԴ-ին և իր վճիռները»,-եզրափակել է պատգամավորը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search