Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տատիկների, պապիկների և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետևորդ տարեցների համաշխարհային օր է սահմանել։
Հռոմի պապը պապիկների և տատիկների միջազգային օր է սահմանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին գրում է Tert.am-ը, նշելով՝ այն կնշվի տարին մեկ անգամ՝ որպես տարեց մարդկանց նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու, ինչպես նաև հասարակության համար նրանց կարևորությունն ընդգծելու օր։
«Պապիկներին և տատիկներին հաճախ մոռանում են: Եկեք չմոռանանք այս հարստությունը, պահպանենք հիմքերը և փոխանցենք դրանք»,- ասել է Հռոմի պապը և հավելել, որ տոնը կանցկացվի ամեն տարվա հուլիսի չորրորդ կիրակի օրը:
Այս առնչությամբ նա մանրամասնել է՝ տոնակատարության ամսաթիվն ընտրվել է Հիսուս Քրիստոսի պապի և տատի՝ Հովակիմ և Աննա սրբերի մեծարման օրվան մոտ լինելու համար։