Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ն եւ գլխավոր ասամբլեան սկսել են հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուների ընտրության գործընթացը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ գլխավոր ասամբլեան սկսել են հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուների ընտրության գործընթացը. այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Անտոնիո Գուտերեշը, ով հայտարարել է, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար:

ՄԱԿ-ի ԱԽ-ն եւ գլխավոր ասամբլեան սկսել են հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուների ընտրության գործընթացը

ՄԱԿ-ի ԱԽ-ն եւ գլխավոր ասամբլեան սկսել են հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուների ընտրության գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է News.am-ը:
Պորտուգալիայի 71-ամյա նախկին վարչապետը լայն աջակցություն է վայելում Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում, այդ թվում առաջին հերթին` դրա հինգ մշտական ​​անդամների`  ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Թագավորության կողմից:
Սակայն Գուտերեշը քննադատության է ենթարկվել մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք պնդում են, որ նա բավարար ջանք չի գործադրում մարդու իրավունքների պաշտպանության համար ամբողջ աշխարհում:
«Թեկնածուները պետք է առաջնորդի եւ կառավարման ապացուցված ունակություններ, միջազգային հարաբերությունների մեծ փորձ եւ դիվանագիտական ​​ու հաղորդակցման ուժեղ հմտություններ ունենան»:
Առնվազն մեկ երկիր ցանկանում է, որպեսզի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կին ստանձնի. ՄԱԿ-ի անդամ 193 երկրներին ուղարկված եւ AFP-ի ստացված նամակում Հոնդուրասը խնդրել է կին թեկնածուներ առաջադրել: 1945 թվականին հիմնադրման պահից բոլոր գլխավոր քարտուղարները տղամարդ են եղել:
ՄԱԿ-ն ընտրության գործընթացը կսկսի մինչեւ մայիս կամ հունիս ամիսները` ոչ պաշտոնական կերպով խոսելով թեկնածուների հետ:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search