Artsakhpress

Քաղաքական

ՌԴ-ն քննադատել է Բորելի մեկնաբանությունները Մոսկվա այցի վերաբերյալ․ ԵՄ-ում նրա այցն անվանել են «աղետալի»

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Մոսկվայում էր գտնվում փետրվարի 4-6-ը։

ՌԴ-ն քննադատել է Բորելի մեկնաբանությունները Մոսկվա այցի վերաբերյալ․ ԵՄ-ում նրա այցն անվանել են «աղետալի»

ՌԴ-ն քննադատել է Բորելի մեկնաբանությունները Մոսկվա այցի վերաբերյալ․ ԵՄ-ում նրա այցն անվանել են «աղետալի»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Բորելը հայտարարել էր՝ կան ոլորտներ, որոնցում Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է համագործակցեն, Բրյուսելը կողմ է Մոսկվայի հետ երկխոսությանը՝ չնայած որոշ հարցերում առկա տարաձայնություններին։
Իսկ Բրյուսել վերադառնալուց հետո Բորելն իր բլոգում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը հեռանում է Եվրամիությունից, և դրա մեղավորը հենց Ռուսաստանն է։

«Իմ այցը Մոսկվա ցույց տվեց, որ Ռուսաստանը չի ցանկանում օգտվել ԵՄ-ի հետ ավելի կառուցողական երկխոսություն ունենալու հնարավորությունից։ Սա ցավալի է, և մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք»,- գրել է Ժոզեպ Բորելը։

Լավրովի հետ մամուլի ասուլիսը Բորելը որակել է ագրեսիվ, իսկ ասուլիսին նախորդող քննարկումները՝ լարված։

«Երբեմն իմ ռուս գործընկերոջ հետ քննարկումը մեծ լարվածության էր հասնում, երբ ես կոչ էի անում ազատ արձակել պրն. Նավալնիին, ինչպես նաև լիարժեք և անկողմնակալ կերպով հետաքննել նրա հանդեպ մահափորձը»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Բորելի խոսքերով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մի շարք հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։

«Ես պնդել եմ, որ հարկավոր է առաջընթաց կատարել Մինսկի համաձայնագրի իրագործման ուղղությամբ, հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Մեր քննարկած թեմաների շարքում էր նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում տիրող ճգնաժամերը։ Մենք նաև համաձայնեցինք այն հարցում, որ հարկավոր է շարունակել համագործակցությունը Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի հարցում»,- հավելել է Ժոզեպ Բորելը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը, սակայն, նշել է, որ Բորելի հայտարարությունները Բրյուսել վերադառնալուց հետո հակասում են Մոսկվայում հնչեցրած խոսքերին։ РИА Новости գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ զարմացած են այցի արդյունքների վերաբերյալ Բորելի գնահատականներից։

«Ռուսական կողմը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է բանակցությունների արդյունքները, և նա բոլոր հնարավորություններն ուներ՝ անմիջապես սեփական գնահատականը տալու։ Ոչ ոք չի սահմանափակել նրան ո՛չ ժամանակի, ո՛չ ձևաչափի առումով»,- հայտնել են ՌԴ արտաքին գերատեսչությունից։

Մոսկվան ենթադրում է, որ Բորելը նման մեկնաբանություններ է արել, քանի որ Բրյուսելում նրան բացատրել են, թե ինչ շեշտադրումներ էր հարկավոր անել։
Եվրամիության դիվանագիտության ղեկավարի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքները քննադատել են նաև Եվրոպայում։ Հենց այն ժամանակ, երբ Բորելը Մոսկվայում էր գտնվում, Ռուսաստանը երկրից արտաքսեց Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի 3 դիվանագետների՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ցույցերին մասնակցելու համար։ Politico թերթը, հոդվածում քննադատելով մամուլի ասուլիսի ժամանակ Բորելի մեկնաբանությունները, ընդհանուր առմամբ, ասուլիսն անվանել է աղետալի։

«Ընդհանուր առմամբ, Բորելի ելույթն աղետալի էր։ Նա խոստովանեց, որ ԵՄ-ն որևէ քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ կապված Նավալնիի գործի հետ։ Բորելը՝ Իսպանիայի նախկին արտգործանախարարը, կիսաժպիտով լուռ լսում էր, երբ Լավրովն իր ամփոփիչ խոսքում նախատեց Եվրամիությանը՝ կառույցն անվանելով անհուսալի գործընկեր»,- գրում է թերթը։

Բորելի այցին բացասական գնահատական են տվել եվրոպական քաղաքական գործիչներ, քաղաքագետներ և վերլուծաբաններ՝ նշելով, որ Բորելը պետք է լսեր տարբեր կոչերը և չեղարկեր իր այցը Մոսկվա։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search