Artsakhpress

Հարցազրույց

Ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը. Դավիթ Բաբայան

Ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը. Արցախը չի հրաժարվում իր պետականությունից, իր պետական լեզվից, մենք ունենք միայն մեկ պետական լեզու՝ դա հայերենն է:

Ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը. Դավիթ Բաբայան

Ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է  ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
Նա համոզված է, որ Արցախում ռուսերենի՝ որպես պաշտոնական երկրորդ լեզվի ընդունումը, չի կարող վատ հետևանքներ ունենալ Արցախի վրա, եթե հետևանքներ, ապա միայն դրական. «Սա որևէ ձև չի կարող ազդեցություն ունենալ հայերենի տեղի ու դերի վրա: Հայոց լեզուն Արցախի պետական լեզուն է, այն մեր ինքնության, մեր ինքնագիտակցության, անցյալի, ներկայի և ապագայի կարևորագույն գրավականն է: Ես չեմ ուզում, որ մենք զբաղվենք շահարկումներով, այլ մոտենանք հարցերին սառնասրտորեն, այնպես անենք, որ մեր երկրին այն օգուտ բերի: Արցախում որևէ մեկը հայերենի տեղն ու դերը չի կարող կասկածի տակ դնել»,- նշել է Դավիթ Բաբայանը:
Վերջինս այն համոզմանն է, որ այդ որոշումը դեռ պետք է ընդունվեր այն ժամանակ, երբ Արցախը նոր էր ստեղծվել, որը էլ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծեր Արցախի Հանրապետության համար. «Եթե մենք պատմությունը ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ Արցախի Հանրապետության հռչակագիրը առաջին անգամ ընթերցվել է ռուսերեն: Մենք երևի պետք է ժամանակին այդ հարցը լուծեինք, երբ Արցախի Հանրապետությունը նոր էր ստեղծվել, որովհետև Բաքվից Սումգայիթից այնքան փախստականներ էին եկել Արցախ, որոնք հիմնականում ռուսախոս էին: Նրանց հիմնական մասը լքել է Արցախը նաև ինտեգրվել չկարողանալու պատճառով, և մենք կորցրել ենք ոչ միայն հազարավոր քաղաքացիների՝ քանակական առումով,  այլ նաև ինտելեկտուալ առումով՝ կորցրել ենք մեծ ներուժ»,- ընդգծել է Բաբայանը:
Դավիթ Բաբայանը մեծ հույս ունի, որ Արցախում ռուսերեն լեզվի պաշտոնական դարձնելը, էլ ավելի կմիավորի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին և կխորացնի նրանց միջը կապը. «Մենք պետք է ավելի խորացնենք մեր կապերը ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների հետ: Սփյուռքի ամենամեծ հատվածը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ավելի քան 3 մլն հայեր կան այնտեղ: Ավելին՝ այդ 3 մլն հայերից մի պատկառելի մասը արցախցիներ են: Ավելի շատ արցախցի ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, քան Արցախում: Այս տեսակետից ռուսաց լեզվին ինչ-որ կարգավիճակ տալը մեր հանրապետությունում, կարծում եմ, առնվազն վնաս չի հասցնի, ընդհակառակը, կարող է օգուտ տալ»,- նշել է նա:
Խորհրդականն ընդգծեց, որ խնդիրը լեզվի մեջ չէ,  այլ՝ ինքնագիտակցության մեջ. «Ինչի՞ չկա մարդ, որ միայն հայերեն է խոսում, բայց գող ու ավազակ է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի առաջին հերթին մեր շահերից բխի և դրական ազդի մեր երկրի տնտեսության, քաղաքական վարկանիշի և տարբեր հարթությունների վրա»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ առանձնացնելով ադրբեջաներենը, որը, ինչպես նշեց նա, մեզ համար չի կարող ընդունելի լինել. «Բայց այն մենք պետք է ուսումնասիրենք, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր հակառակորդին: Տեսեք, թե իրենք իրենց մոտ ինչ մակարդակի են բարձրացրել հայերենի իմացության անհրաժեշտությունը»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը:
Զվարթ Պետրոսյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search