Artsakhpress

Միջազգային

Վաշինգտոնը հայտարարել է Թեհրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի հետ 2015-ի համաձայնագրին վերադառնալու եւ Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվելու կանխարգելման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:

Վաշինգտոնը հայտարարել է Թեհրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին

Վաշինգտոնը հայտարարել է Թեհրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի նախորդ վարչակազմը գրեթե երեք տարի առաջ հրաժարվել էր մասնակցությունից «միջուկային գործարքին», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԹ-ից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից իր գործընկերների հետ տեսահանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է վերադառնալ մասնակցությանը պայմանավորվածություններին, որոնք պաշտոնապես հայտնի են որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), եթե Իրանն ամբողջությամբ կատարի գործարքի պայմանները:
«Պետքարտուղար Բլինքենը կրկին ընդգծել է, որ... եթե Իրանը վերադառնա ԳՀՀԾ-ի շրջանակներում իր ստանձնած իր պարտավորությունների խիստ կատարմանը, ԱՄՆ-ն կանի նույնը, եւ պատրաստ է մասնակցել Իրանի հետ բանակցություններին այդ հարցի շուրջ»,- նշվում է չորս երկրների դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է մասնակցել բանակցություններին Իրանի եւ համաձայնագիրն ի սկզբանե ստորագրած վեց խոշոր տերությունների` Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ: «Մենք պատրաստ ենք մասնակցել, եթե այդպիսի հանդիպում լինի»,- ասել է աղբյուրը: Նախօրեին Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր «միջուկային գործարքի» մասնակիցների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին:
Լոնդոնը, Փարիզը եւ Բեռլինը ողջունել են Ջ ո Բայդենի մտադրությունը` վերադառնալ Իրանի հետ դիվանագիտական ​​բանակցություններին: Սակայն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ առաջին քայլը պետք է անի Վաշինգտոնը: «Մտորումների եւ պատասխանատվությունն Իրանի վրա դնելու փոխարեն Ե3/ԵՄ-ն պետք է հարգի իր իսկ ստանձնած պարտավորությունները եւ պահանջի վերջ դնել Թրամփից Իրանի դեմ ժառանգած տնտեսական ահաբեկչությանը,- գրել էր Զարիֆը Twitter-ում:- Մեր ուղղիչ գործողությունները պատասխան են  խախտումներին ԱՄՆ/Ե3-ի կողմից: Վերացրեք պատճառը, եթե վախենում եք հետեւանքներից»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

Search