Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ահազանգել է, որ այդ երկրում արևմտահայերենը, ի թիվս այլ լեզուների, հայտնվել են ոչնչացման վտանգի տակ:
Գարո Փայլանն ահազանգել է Թուրքիայում արևմտահայերենի ոչնչացման վտանգի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Մայրենի լեզուս՝ արևմտահայերենը և բազմաթիվ այլ լեզուներ ոչնչացման եզրին են: Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ, որ լեզուները եղբայրաբար ապրեն մեր երկրում»,- գրել է Փայլանը: