Artsakhpress

Հասարակական

1915-ին հայերեն գրքերի թերթերի մեջ պանիր էին փաթաթում ու վաճառում.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իսլամական մշակութային ժառանգություն համարվող գրքերի ոչնչացման մասին, այն բնութագրել է որպես «ցեղասպանություն», «մշակութային ջարդ»:

1915-ին հայերեն գրքերի թերթերի մեջ պանիր էին փաթաթում ու վաճառում.

1915-ին հայերեն գրքերի թերթերի մեջ պանիր էին փաթաթում ու վաճառում.

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Էրդողանը հիշեցրել է նաև 15-րդ դարում Իսպանիայում մուսուլմանական ժառանգության ոչնչացման մասին, սակայն այս հողերում տեղի ունեցած մշակութային եղեռնի մասին չի խոսել, գրում է «Ակօս»-ը:

Խոսելով մշակութային ջարդի մասին՝ Էրդողանը միայն Իսպանիայի մուսուլմանական գործերն է հիշել, և հայերի մշակութային ժառանգության հանդեպ տեղի ունեցածը նրա ելույթում տեղ չի գտել:

Հայկական մշակութային ժառանգության ամենամեծ ավերներից մեկը 12-րդ դարում է տեղի ունեցել: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ սելջուկները 1170 թվականին Տաթևի վանքից և շրջակայքից մոտ 10 հազար գիրք են վառել: Պատմագիր Կիրակոս Գանձակեցու տվյալներով՝ 1242 թվականին Կարինում (ներկայիս Էրզրում) գրադարան է ավերվել: 1298 թվականին ավերվել են Կիլիկիայի մայրաքաղաք Սիսում (ներկայիս Ադանա) պետական գանձերը:

Հայկական ձեռագրերի դեմ ամենամեծ ալիքը, սակայն, Հայոց ցեղասպանության տարիներին է եղել: Արևմտյան Հայաստանի մշակութային կենտրոններում բազմաթիվ ձեռագրեր են ոչնչացվել: Այդ ընթացքում Վանի Կտուց վանքում եղած 500 ձեռագրերից միայն 200-ն են փրկվել: 

Ցեղասպանությունից փրկվածների փրկած գրքերը երկար տարիներ աշխարհի չորս կողմերում են եղել, և դրանց մեծ մասն այժմ պահվում են հայկական գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող մատենադարանում:

1915-ից հետո Մոսկվա տեղափոխված 4.000-ից ավելի ձեռագրերի հետ մեկտեղ այս թանգարանում այսօր ավելի քան 17 հազար նմուշ կա:

1915-ին ոչնչացված նմուշների մասին խոսվում է Ցեղասպանության ականատեսների վկայություններում: Ցեղասպանության արաբ ականատեսներից մեկը՝ Օսմանյան բյուրոկրատիայի համակարգում տեղ ունեցած Ֆայեզ Էլ Հուսեինը, Ցեղասպանության մշակութային կողմն այսպես էր նկարագրում. «Հայկական ջարդերից հետո կառավարության ստեղծած հատուկ կոմիտեն դատարկված գյուղերը վաճառելու գործընթաց էր սկսել: Հայկական մշակութային հարստությունները չնչին գնով էին վաճառվում: Երբ եկեղեցի գնացի,  տեսա, թե ինչպես է այդ վաճառքը տեղի ունենում: Հայկական դպրոցների դռները փակ էին, հայերեն դասագրքերի թերթերը թուրքերը շուկայում պանիր, խուրմա, արևածաղիկ փաթեթավորելու համար էին օգտագործում»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search