Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին և ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանիին նշանակել է երկրի փոխվարչապետեր:
Վրաստանի նոր վարչապետը փոխվարչապետեր է նշանակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասինհայտնում է Tert.am-ը:
«Մենք այսօրվանից երկու փոխվարչապետ կունենանք՝ Դավիթ Զալկալիանին և Իվանե Մաչավարիանին»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետը:
Զալկալիանին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում էր դեռևս նախկին կառավարությունում, իսկ երկրորդ փոխվարչապետը ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին էր, որը հեռացել է քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնում հաստատվել է երկուշաբթի։