Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին:
Նախիջևանի հետ ՀՀ սահմանին ադրբեջանական ԶՈւ կողմից սադրանքների մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. ՀՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: