Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
ՌԴ խաղաղապահները Արցախում ականազերծել են շուրջ 1 535 հա տարածք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 Մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Արցախում ականազերծվել է շուրջ 1 535 հա տարածք, 478 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 962 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: