Artsakhpress

Սպորտ

Ըմբիշները ընդհանուր առմամբ 5 մեդալ են նվաճել Կիևի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականներն ավարտել են ելույթները Կիևի միջազգային մրցաշարում, որը հայ ըմբիշների համար այս տարվա առաջին ստուգատեսն էր:

Ըմբիշները ընդհանուր առմամբ 5 մեդալ են նվաճել Կիևի միջազգային մրցաշարում

Ըմբիշները ընդհանուր առմամբ 5 մեդալ են նվաճել Կիևի միջազգային մրցաշարում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 Մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍՐ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 35 երկրներից շուրջ 600 ըմբիշների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 մեդալ՝ մեկական ոսկե և արծաթե, 3 բրոնզե: Հունահռոմեական ոճի հավաքականից փայլուն է հանդես եկել Մալխաս Ամոյանը (72 կգ քաշային կարգ): 3 գոտեմարտերում տպավորիչ հաղթանակներից հետո Ամոյանը եզրափակչում մրցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Շմագի Բոլկվաձեի հետ և ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթանակ տոնել: Կարապետ Չալյանը, հանդես գալով իր համար ոչ սովորական՝ 82 կգ քաշային կարգում, վստահ հաղթանակներ է տոնել և պարտվել միայն եզրափակչում: Չեմպիոնական գոտեմարտում 3:5 հաշվով զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Աիվենգո Ռիկաձեին՝ Չալյանը դարձել է արծաթե մեդալակիր: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Գևորգ Ղարիբյանը (60 կգ) էլ բրոնզե մեդալ են նվաճել: Ազատոճայիններից մեդալակիր է դարձել միայն Հովհաննես Մխիթարյանը (92 կգ)` զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Նշենք, որ մրցանակակիր դառնալու հնարավորություն է ունեցել նաև Արթուր Ալեքսանյանը (97 կգ), սակայն Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը վնասվածքի պատճառով հրաժարվել է բրոնզե մեդալի համար պայքարից: 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս վնասվածքի պատճառով չի կարողացել մինչև վերջ մասնակցել մեդալային պայքարին: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ ազատ ոճի հավաքականը՝ 8-րդ: Հավելենք, որ այժմ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները նախապատրաստվելու են Օլիմպիական խաղերի համար առաջին վարկանիշային մրցաշարին, որը մարտի 18-21-ը կայանալու է Բուդապեշտում: Առայժմ հայ ըմբիշներից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն միայն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search