Ամերիկացի գործարար Իլոն Մասկը, որը ղեկավարում է Tesla մեքենաշինական և SpaceX տիեզերական ընկերությունները, գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկն՝ ըստ Hurun գործարար պարբերականի, որը Forbes-ի չինական տարբերակն է:
197 մլրդ դոլար. Իլոն Մասկը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը՝ ըստ չինական Hurun պարբերականի
Համաշխարհային վարկանշային աղյուսակի առաջատար եռյակում ընդգրկվել են նաև Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը և Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն: Նրանց կարողությունները գնահատվում են 189 մլրդ և 144 մլրդ դոլար՝ համապատասխանաբար: