4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը գործնական պարապմունք է անցկացրել բարձր լեռնային պայմաններում։
Մասնագիտական պարապմունք՝ բարձր լեռնային պայմաններում. ՀՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պարապմունքի անցկացումը նպաստել է տեղանքում զինծառայողների կողմնորոշման հմտությունների, մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։
Հաղթահարելով տարատեսակ լեռնային բարդ արգելքներ, զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները։