Իսրայելն անհրաժեշտության դեպքում պատրաստ Է միակողմանի կարգով խանգարելու Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը:
«Պատրաստ ենք միակողմանի կարգով խանգարելու Իրանի կողմից միջուկային զենքի ստացմանը». Իսրայելի պաշտպանության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 Մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 4-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում համապատասխան հայտարարությունն արել Է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:
Վարողը նրան խնդրել Է մեկնաբանել Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավիի խոսքը, որն ավելի վաղ հանձնարարել Է պատրաստել Իրանի նկատմամբ մի քանի օպերատիվ պլան ի լրումն գոյություն ունեցողների: Նա նշել Է, որ հրեական պետության ղեկավարությունը պետք Է հնարավորություն ունենա հարված հասցնելու համար: Գանցի խոսքով՝ համապատախան պլանները «կմշակվեն և կկատարելագործվեն» այնքան ժամանակ, քանի դեռ ստիպված չենք լինի դրանք կենսագործել:
«Իրանցիները խախտել են իրենց հետ կնքված բոլոր համաձայնությունները»,- ընդգծել Է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը: «Միջուկային զենքի մշակման՝ Իրանի ձգտումներին անհարժեշտ Է խանգարել,- նշել Է նա:- Շատ լավ Է, եթե դա ստացվի անել խաղաղ ջանքերի շրջանակներում: Բայց հակառակ դեպքում մենք պարտավոր կլինենք գործել անկախ և կպաշտպանվենք ինքներս»: