Artsakhpress

Քաղաքական

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի

Հայաստանում տիրող իրավիճակն այդ երկրի ներքին գործն է:

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Հայաստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման հույս ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի իրավիճակը որքան հնարավոր է շուտ կարգավորվի: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, փոխանցում է news.am-ը:
«Մենք դա դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին եւ ոչ ոքի կողմը չենք անցնում: Ցանկանում ենք, որ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի, քանի որ դա օգուտ կտա բոլորին»,-ասել է նա:
«Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի սրվի»,-ասել է Ռուդենկոն:
«Հուսով ենք՝ դրան չի հասնի»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին: 
Հայաստանում քաղաքական ճգնաժամ է սկսվել այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւ բարձրագույն հրամանատարակազմը պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետը դա գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ եւ արդեն երկու անգամ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին միջնորդություն ուղարկել ԳՇ պետին հեռացնելու մասին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search