Artsakhpress

Հարցազրույց

Արցախում արդյունաբերական արտադրությունը կտրուկ նվազել է հանքարդյունաբերության կրճատման հետևանքով

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բելլա Պետրոսյանը հարցազրույցում անդրադարձել է պատերազմի հետևանքով տնտեսության ու արտադրական ենթակառուցվածքների կրած վնասներին և վերականգնման միջոցառումներին:

Արցախում արդյունաբերական արտադրությունը կտրուկ նվազել է հանքարդյունաբերության կրճատման հետևանքով

Արցախում արդյունաբերական արտադրությունը կտրուկ նվազել է հանքարդյունաբերության կրճատման հետևանքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարցազրույցը ստորև.
-Որ փուլում է գտնվում  պատերազմի հետևանքով վնասված արտադրական ենթակառուցվածքների ու արտադրամասերի վերականգնման գործընթացը:
Արցախի կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերից ձեռնամուխ է եղել պատերազմական գործողությունների հետևանքով վնասված արտադրական նշանակության շենք շինությունների գույքագրման աշխատանքների իրականացմանը: Մասնավորապես, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է վնասների գույքագրմամբ և գնահատմամբ: Այդ աշխատանքների ավարտից հետո կառավարությունն արդեն կսահմանի աջակցության կամ փոխհատուցման համապատասխան կարգ:
-Նախնական տվյալներով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում որքանով են կրճատվել արտադրության ծավալներն ու ինչի հետևանքով:
- Պատերազմից հետո, 2021թ. հունվար ամսում Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ կրկնակի նվազել է: Արցախի Հանրապետության արդյունաբերական արտադրության ծավալը անցած տարի կրճատվել է 36,5 տոկոսով, այդ թվում՝ միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ 60 տոկոսով: Այնուհետև՝ 2021 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 71,7 տոկոսով: Մասնավորապես հանքարդյունաբերության ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 20 տոկոսով, այդ թվում՝ միայն անցած տարվա դեկտեմբերին՝ 96 տոկոսով,իսկ մշակող արդյունաբերության ծավալը կրճատվել է 63 տոկոսով: Տարվա ընթացքում համեմատաբար ոչ էական է եղել սննդամթերքի արտադրության կրճատումը ` 3 տոկոս /դեկտեմբերի` 20 տոկոս կրճատման հաշվին/:Արդյունաբերական արտադրության ծավալի կտրուկ նվազումը գրանցվել է արդյունաբերության բոլոր ճյուղերում: Այդուհանդերձ, կարելի է ասել, որ նշված ցուցանիշն առավել մեծ չափով պայմանավորվել է նրանով, որ հանքարդյունաբերության ոլորտում 2021 թվականի հունվար ամսում աշխատանքներ գրեթե չեն իրականացվել (նվազումը՝ 99.9տոկոս):Նույն ժամանակահատվածում մշակող արդյունաբերության 36 տոկոսով անկումը մեծամասամբ պայմանավորվել է սննդամթերքի և հագուստի արտադրության  կրճատմամբ: Միաժամանակ հատկանշական է՝ տվյալ ժամանակաշրջանում մշակող արդյունաբերության որոշ արտադրությունների աճը. Օրինակ՝ խմիչքների, սղոցանյութի, դռների և պատուհանների:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2020 թվականի դեկտեմբեր ամսում կազմել է ընդամենը 20 մլն կՎտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ շուրջ 100 մլն կՎտ-ի փոխարեն:Այս տարվա հունվարին էլեկտրաէներգիայի արտադրությունն Արցախում կազմել է 7,3 մլն կՎտ: Շինարարական աշխատանքների ծավալը 2020 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կրճատվել է 56 տոկոսով, իսկ 2021 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 53 տոկոսով:
- Հնարավո՞ր է, որ իրենց գործունեությունը վերականգնեն արցախյան այն հայտնի ապրանքանիշները, որոնց արտադրամասերը մնացել են ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում:  Այդ ուղղությամբ աշխատանքներ առկա են:
- Կառավարությունը հակված է տեղական արտադրողների գործունեության վերսկսման համար ստեղծել բարենպաստ պայմաններ:Խոսքը վերաբերում է ոչ միայն հայտնի ապրանքանիշներին:Հնարավորության դեպքում, թերևս, բոլոր արտադրողներն էլ ցանկություն կունենան վերագործարկելու իրենց արտադրությունը:Այս ուղղությամբ պետական հստակ ծրագրեր դեռևս մշակված չեն:
-Կա՞ն աջակցության այլ ծրագրեր՝ նախատեսված սկսնակ գործարարներին՝  արտադրական գործունեությամբ զբաղվելու համար:
- Արցախում մշակվել է հարկային արտոնությունների փաթեթ, որն առավել դյուրին ու գրավիչ կդարձնի տեղում բիզնես գործունեությունը:Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հետևյալ հարկային արտոնություններին՝ 2020-2022 թվականների ընթացքում շահութահարկի վճարումից ազատվել է հարկ վճարողների մեծամասնությունը: Նվազեցվել է վարձու և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձանցից պահվող  եկամտային հարկի դրույքաչափը` սահմանվելով 2021 թվականին 15 տոկոս, 2022 թվականին՝ 14 տոկոս,  իսկ 2023 թ. հունվարի 1-ից` 13 տոկոս:
Բացառապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված՝ հարկ վճարողի մոտ վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց համար, աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը սահմանվել  է 3 տոկոս:Հարկ վճարողները 3 տարի ժամկետով ազատվել են հաստատագրված և արտոնագրային վճարների կատարումից: Մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի և դրանց համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով վերադարձվում է հաշվարկված հարկերի հանրագումարի 50 տոկոսը:Վեց ամիս ժամկետով տրվում է պետական աջակցություն՝ կազմակերպության վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով:
Առաջիկայում ևս Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կողմից հնարավոր է առաջարկվեն աջակցության ծրագրեր, որոնց մասին հանրությունը պատշաճ կերպով կիրազեկվի:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

Առաջնորդության ծրագրի շրջանակում փորձառու մասնագետը Ստեփանակերտում վիրահատություններ է կատարում

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search