Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 15-18-ն անցկացվելիք օպերատիվ-տակտիկական զորավարժությունները պլանային բնույթ ունեն և ռիսկեր չեն պարունակում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: