Artsakhpress

Միջազգային

ՆԱՏՕ-ն հուսով է, որ Ուկրաինան եւ Վրաստանը դաշինքի անդամներ կդառնան

ՆԱՏՕ-ն շարունակում է հանձնառու մնալ բաց դռների քաղաքականությանը, որը նախատեսում է ռազմաքաղաքական դաշինքին Վրաստանի ու Ուկրաինայի ապագա անդամակցության հնարավորությունը:

ՆԱՏՕ-ն հուսով է, որ Ուկրաինան եւ Վրաստանը դաշինքի անդամներ կդառնան

ՆԱՏՕ-ն հուսով է, որ Ուկրաինան եւ Վրաստանը դաշինքի անդամներ կդառնան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ դաշինքը բաց է բոլոր եվրոպական ժողովրդավարությունների համար, որոնք կրում են դաշինքի արժեքները եւ պատրաստ են կատարել Հյուսիսատլանտյան պայմանագրի սկզբունքները: Զեկույցում շեշտվում է, որ դաշինքի երկրները դեռեւս 2008 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ որոշում են ընդունել ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի հնարավոր անդամակցությանն աջակցելու մասին:
Ստոլտենբերգը նաեւ գոհունակությամբ նշել է, որ 2020 թվականի մարտին դաշինքի 30-րդ անդամ է դարձել Հյուսիսային Մակեդոնիան:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search