Artsakhpress

Հարցազրույց

Արցախցի աշակերտները Երևանում մասնակցել են առարկայական օլիմպիադային` արժանանալով դիպլոմների

Դպրոցական առարկայական օլիմպիադայի  2020-2021 ուստարվա եզրափակիչ՝ hանրապետական փուլին, որը կայացել է Երևանում, մասնակցել են նաև  արցախցի աշակերտներ, որոնք առաջին, երկրորդ կարգի դպլոմներով ու գովասանագրերով են վերադարձել Արցախ:

Արցախցի աշակերտները Երևանում մասնակցել են առարկայական օլիմպիադային` արժանանալով դիպլոմների

Արցախցի աշակերտները Երևանում մասնակցել են առարկայական օլիմպիադային` արժանանալով դիպլոմների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄեՆՊՐեՍ։  Արցախի կրթության,գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
«Արցախցի աշակերտները առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Երևանում մասնակցել են 6 առարկաներից՝ «Մաթեմատիկայից», «Ֆիզիկայից»,  «Կենսաբանությունից», «Աշխարհագրությունից», «Քիմիայից» և «Ինֆորմատիկայից: Դպրոցական առարկայական օլիմպիադայի Հանրապետական փուլի արդյունքներով, «Կենսաբանություն» առարկայից  առաջին կարգի դիպլոմի է արժանացել Մարտունի քաղաքի թիվ 1 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Ավանեսյանը, իսկ Մարտակերտի Վաղուհաս գյուղի միջակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհին «Աշխարհագրությունից» արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի: Այդ առարկայից գովասանագրերի են արժանացել արցախցի երկու մասնակիցներ՝ Բադարա և Վանք գյուղերի դպրոցներից»,- մանրամասնեց Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ նախարարի հրամանով հաստատվել է օլիմպիադայի եզրափակիչ փուլերի հաղթողների անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:
Ըստ այդմ՝ անվանական կրթթաթոշակ է նախատեսվում դպրոցական առարկայական օլիմպիադայի եզրափակիչ՝ Հանրապետական փուլի արդյունքում՝ առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմակիրներին: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թվականի  հունվարի 1-ից:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

Առաջնորդության ծրագրի շրջանակում փորձառու մասնագետը Ստեփանակերտում վիրահատություններ է կատարում

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search