Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա հայ գերիների հարցով. HRW-ի փոխտնօրեն

Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա, որպեսզի վերջինս պատասխանատվության ենթարկի այն անձանց, ովքեր դաժանորեն են վերաբերվել և խոշտանգել են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:

Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա հայ գերիների հարցով. HRW-ի փոխտնօրեն

Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն այդ երկրի վրա հայ գերիների հարցով. HRW-ի փոխտնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է միջազգային հայտնի իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:
- Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ժամանակ շատ տեսանյութեր հրապարակվեցին տելեգրամյան մասնավոր ալիքներում և խմբերում, որտեղ երևում էր, թե ինչպես էին Ադրբեջանի զինծառայողները նվաստացնում, սպանում և անմարդկային այլ վերաբերմունք դրսևորում հայ մեծ թվով ռազմագերիների՝ ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ: Սա Ժնևի երրորդ կոնվենցիայի ակնհայտ խախտում է, քանի որ կոնվենցիայում ասվում է, որ «ռազմագերիներին պետք է մարդկայնորեն վերաբերվել... Մասնավորապես, ռազմագերիները չպետք է ենթարկվեն ֆիզիկական խոշտանգումների... Նմանապես, ռազմագերիները պետք է մշտապես լինեն պաշտպանված, մասնավորապես ընդդեմ բռնության և ահաբեկման, ընդդեմ վիրավորանքների և հանրային հետաքրքրասիրության: Ռազմագերիների նկատմամբ վրեժխնդրության դրսևորումներն արգելված են»:  Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է միջազգային հանրությունն ու իրավապաշտպան կազմակերպություններն արձագանքեն ադրբեջանցի զինվորականների նման գործողություններին:
- Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է դեպքեր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը ռազմագերիների նկատմամբ բռնություն, արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, խոշտանգումներ են իրականացրել՝ ինչպես նրանց գերեվարելու, այնպես էլ տեղափոխման կամ տարբեր մեկուսարաններում պահելու ընթացքում: Մենք արձանագրել ենք նաև դեպքեր, երբ նրանք խոշտանգել են քաղաքացիական անձանց: Սրանք Ժնևի կոնվենցիայի լրջագույն խախտումներ են, որոնք հավասարազոր են պատերազմական հանցագործության: Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն կառավարության վրա՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Նրանք պետք է պարբերաբար հայցեն տեղեկատվություն և թարմացումներ հետաքննությունների ու դատական գործընթացների վերաբերյալ: Սա պետք է արվի Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, ինչպես նաև բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն:
- Ադրբեջանի կառավարությունը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանները՝ կապված ռազմագերիների և մյուս գերիների փոխանակման հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստել է՝ հայտարարելով, թե նրանց վերադարձրել են բոլոր ռազմագերիներին, նա պնդել է, թե իրենց մոտ անազատության մեջ գտնվող հայերը չունեն ռազմագերու կարգավիճակ: Ադրբեջանական կառավարությունն անգամ նրանց դեմ կեղծ քրեական գործեր է հարուցել: Մինչդեռ Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր գերիներին՝ համաձայն նոյեմբերի 9-ի հրադադարում ամրագրված «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի: Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման վարքագիծը:
- Human Rights Watch-ը չի կարող հաստատել Ադրբեջանի կամ Հայաստանի կողմից՝ իրենց կողմում պահվող անձանց թվի կամ կարգավիճակի մասին պնդումները: Սակայն անկախ անազատության մեջ գտնվող անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանն ունի պարտավորություններ ապահովելու պատշաճ պայմաններում պահվելու նրանց իրավունքը, վստահեցնելու, որ նրանք չեն ենթարկվում խոշտանգումների կամ դաժան, անմարդկային ու նվաստացնող այլ վերաբերմունքի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search