ԱՀ Նախագահի հրամանագրով՝ «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով պարգևատրվել են Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Պէրպէրեանը և Բրազիլիայի Հայոց թեմի խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջեկյանը։
ԱՀ Նախագահը պարգևատրել է Բրազիլիայի հայոց թեմի ներկայացուցիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»֊ի հետ զրույցում ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը նշեց, որ ի դեմս թեմի խորհրդի ատենապետի՝ Բրազիլիայի հայ համայնքն իր ամբողջական ներդրումն ու մասնակցությունն է ունեցել ադրբեջանա֊թուրքական տանդեմի կողմից Արցախի Հանրապետության դեմ 2020թ.սեպտեմբերին սանձազերծած պատերազմի օրերին։
«Արցախում հիշում և շնորհակալ են այս դժվարին օրերին Արցախի և արցախցիների կողքին կանգնելու վճռականության համար»,֊ եզրափակեց մեր զրուցակիցը։