ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մարտի 23-24-ը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքի շրջանակում դեմառդեմ հանդիպում կունենա իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ:
Բլինկենը Բրյուսելում կհանդիպի Չավուշօղլուի հետ
Հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Վաշինգտոնը և Անկարան մի շարք հարցերի շուրջ հակասություններ ունեն, այդ թվում`Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգերի գնումը և ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայում քրդական զինված խմբավորմանը, որին Թուրքիան բնորոշում է որպես ահաբեկչական:
Բլինկենը կհանդիպի նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ, որի հետ Թուրքիան վիճում է արևելյան միջերկրածովյան ածխաջրածնային ռեսուրսների շուրջ:
Հանդիպումը արդյունք է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի ջանքերի, ենթադրվում է, որ Ստոլտենբերգը հորդորել է Բլինկենին հանդիպել ինչպես Չավուշօղլուի, այնպես էլ Դենդիասի հետ`երկու կողմերի բանակցությունները խրախուսելու համար: