Արցախի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2021թվականի ապրիլի 1-ի դրությամբ (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 60 հազար 603,7 դրամ, որը գրեթե հավասար է այս տարվա մարտի 1-ին հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին ( 60 հազար 580,3 դրամ):
Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը նախորդ ամսվա համեմատ նույնն է մնացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 1,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին, երբ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկվել էր 59 հազար 568,9 դրամ: