Artsakhpress

Հասարակական

COVID-19. ՀՀ-ում վերակենդանացման մահճակալները գրեթե զբաղված են, համակարգն աշխատում է գերծանրաբեռնված

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական համակարգն այս փուլում աշխատում է գերծանրաբեռնված, վերակենդանացման մահճակալները գրեթե զբաղված են:

COVID-19. ՀՀ-ում վերակենդանացման մահճակալները գրեթե զբաղված են, համակարգն աշխատում է գերծանրաբեռնված

COVID-19. ՀՀ-ում վերակենդանացման մահճակալները գրեթե զբաղված են, համակարգն աշխատում է գերծանրաբեռնված
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչություն պետ Քնար Ղոնյանը նշեց, որ համաճարակով պայմանավորված` արդեն առկա են մասնակի կամ ամբողջությամբ վերապրոֆիլավորված 20-ից ավելի կազմակերպություններ: Դրանք և՛ Երևանում են, և՛ մարզերում՝ Լոռի, Սյունիք, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք, Արարատ:  Ծավալված մահճակալային ֆոնդն արդեն հասել է շուրջ 2500-ի: Վերակենդանացման բաժանմունքների մահճակալները գրեթե զբաղված են:
«Համապատասխան կենտրոնն օրական միջինը ունենում է հոսպիտալացման ենթակա 300 դեպքի մասին զանգ: Ունենք նաև հոսպիտալացմանը սպասող քաղաքացիներ, որոնց թիվը տատանվում է: Չեմ ուզում կոնկրետ թիվ նշել, որովհետև դա փոփոխական է, և մենք ամեն ինչ անում ենք, որ մեր քաղաքացիներն արագ հոսպիտալացվեն: Ամեն դեպքում ընդգծեմ, որ այո, մենք ունենք պացիենտներ, որոնք տանը կարող են մի քանի ժամ նույնիսկ օրեր սպասեն հոսպիտալացման իրենց հերթին»,-ասաց Քնար Ղոնյանը:
Նման պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգն աշխատում է գերբեռնված: Հիվանդանոցներում մահճակալային ֆոնդի գրեթե լրացվածությամբ պայմանավորված` ամենօրյա ռեժիմով նոր կենտրոններ են ընդգրկվում գործընթացում: Քնար Ղոնյանն ընդգծում է, որ դա արվում է, բայց  պետք է նաև գիտակցել, որ եղած ռեսուրսները, մահճակալային ֆոնդն անսպառ չեն:
«2020 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին, երբ մենք ունենում էինք կորոնավիրուսով պայմանավորված բավականաչափ դեպքեր, մեր առավելագույն հնարավորությունը շուրջ 3 հազար մահճակալի ծավալումն էր: Գործընթացում էլ ունեինք ընդգրկված շուրջ 30 կազմակերպություն: Հիմա արդեն հասել ենք 2500-ի մահճակալի ու 20-ից ավելի կազմակերպություն ընդգրկված է: Պետք է գիտակցել, որ առաջիկայում մենք կարող ենք խնդիր ունենալ»,-ասաց Քնար Ղոնյանը: Հարցին, թե մահճակալային ֆոնդի, ծանրաբեռնվածության ավելացմամբ պայմանավորված արդյոք աշխատողների պակաս զգացվում է, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այս փուլում միշտ էլ մասնագետի կարիք ունենում են: Նա ընդգծեց, որ մասնագիտական ռեսուրսն ու ներուժը ևս անսպառ չեն:
Օգտվելով առիթից՝ Քնար Ղոնյանը հորդորում է բոլոր քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ կրել դիմակներ, հաճախ ախտահանել ձեռքերը պահպանել սոցիալական հեռավորություն: Նա հավելեց, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում շատ լարված է և մեկ անգամ էլ ընդգծեց՝ մահճակալային ֆոնդը, ունեցած ռեսուրսներն անսպառ չեն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search